18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չկա մեկը որ ինձ կարողանա ասել` ոնց քվեարկել. պատգամավորը` Նաիրա Զոհրաբյանին

“ Ես ինքս եմ որոշելու ոնց եմ քվերակելու, չկա մեկը, որ ինձ կարողանա ասել` ոնց քվերակել, ինչ անել, որովհետեւ  դրա պատասխանը ես եմ տալիս թիվ երեսուն ընտրատարածքում”,-ԱԺ անկախ պատգամավոր, թիվ երեսուն ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը նախ պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի երեկ արված այն հայտարարությանը, թե ով մասնակցի միջնորդագրի քվերակությանը, ուրեմն նպաստում է քաղաքական հետապնդումներին Հայաստանում:

Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ին հիշեցրեց, որ ԱԺ առաջին նիստի ժամանակ, երբ խորհրդարանական հանձնաժողովներն էին ձեւավորվում,  ՀՅԴ-ն  առաջարկեց բոյկոտել, քանի որ տասներկու հանձնաժողովների ձեւավորումը ԱԺ  կանոնակարգ օրենքի խախտում է, բայց ԲՀԿ-ն չբոյկոտեց եւ կողմ քվեարկեց, մինչդեռ,  Էդմոն Մարուքյանը չմասնակցեց քվեարկությանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ 2007-2008թթ.  ինքը զբաղվում էր ՄԻ պաշտպանությամբ, իշխանության ներկայացուցիչները մեղադրում էին իրեն ընդդիմադիր լինելու մեջ, որովհետեւ ՔԿՀ  է գնացել ` պաշտպանել ընդդիմադիր այսինչին:

“Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ պաշտպանության կարիք ունի Վարդան Օսկանյանը, եթե ունի, եւ Սիվիլիթասն ու Սիվիլնեթը, նորից, եթե ունեն, որովհետեւ դատախազզությունը պնդում է, որ նրա շահերն է պաշտպանում”,-հայտարարեց Էդմոն Մարուքյանն ու հավելեց, թե լավ է,  որ մեզ մոտ քաղաքացիական հասարակություն է ձեւավորվել,,  որը չի ասում, թե դուք ժամանակին սա էինք ասում հիմա` սա:

“Երեկվա ցույցը ցույց տվեց, որ քաղաքացիական հասարակությունը ձեր պաշտպանությամբ  հանդես կգա ես որպես քաղհասարակության ներկայացուցիչ, չեմ կարող այլ բան անել, որովհետեւ Ձեր իշխանության տարիներին խոստացել եմ , որ եթե Ձեզ էլ անհրաժեշտ լինի, կպաշտպանեմ”, -շարունակեց անկախ պատգամավորը:

Դիմելով Աղվան Հովսեփյանին, Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե մեղադրանք առաջադրելուց հետո` ինչ խափանման միջոց է  առաջադրվելու, եթե դա ստորագրությունն է լինելու` երկրից չբացակայելու մասին, սա կխոչընդոտի Վարդան Օսկանյանի գործունեությունը այս կամ այն պատվիրակության կազմում:

Ավելի ուշ իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը  հարցին անդրադարձավ եւ եւս մեկ անգամ հստակեցրեց.”Օրենքը չի պարտադրում  նախաքննություն իրականացնող մարմնին ընտրել որեւէ խափանման միջոց: Երեկ ես նշեցի, որ գիտեմ նախաքննական մարմնի տրամադրվածությունը, եւս մի անգամ պնդում եմ, որ պատգամավորը չի զրկվելու ազատ տեղաշարժվելու իրավունքից, միջնորդագրի նպատակը գործով օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության ապահովումն է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ