19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2012

Դքսուհի Քեյթ Միդլթոնը հղի՞ է

Ամերիկյան  “Star” ամսագիրը հրապարակել է Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի լուսանկարը եւ տեղեկություն, ըստ որի Քեյթը հղի է եւ երկվորյակների է սպասում: Նկարում երեւում է, որ արքայազն Ուիլյամի կնոջ որովայնն իրոք կլորիկ տեսք է ստացել: Սակայն “Celebuzz” պորտալը հրապարակել է լուսանկարի բնօրինակը եւ նշել, որ ամսագրում  լուսանկարը խմբագրված է: Լուսանկարի ստուգումից հետո պարզվել է, որ այն իրոք փոփոխության […]

Ժառանգությունը ներկայացնում է ՏԻՄ ընտրությունների իր թեկնածուներին

Սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններում Ծաղկաձոր քաղաքում առաջադրված են քաղաքապետի երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից եւ’’Ժառանգությունից”: “Ժառանգության” թեկնածուն Հովիկ Հակոբյանն է, ում կենսագրության ուշագրավ դրվագներից են Հայաստանի անկախության հռչակումից հետո Հրազդանի շրջգործկոմի   նախագահի տեղակալի պաշտոնում երկարամյա պաշտոնավարությունը (1991-96թթ.), մինչ այդ ակտիվ մասնակցությունը արցախյան շարժմանը, 1999-08թթ. Ծաղկաձորի քաղաքապետարան ում աշխատանքը՝ իբրեւ քաղաքապետի տեղակալ. հետագայում առեւտրի եւ սպասարկումների գծով մասնագետ: […]

Երջանիկ ամուսնությունը կանանց վրա բացասաբար է ազդում

Եվրոպայի ամուսնացած կանանց շրջանում արված հարցումը ցույց է տվել կանացի օրգանիզմի հետաքրքիր յուրահատկությունը: Ամուսնության մեջ երջանիկ կանանց կեսից ավելին հարսանիքից հետո շատ արագ գիրանում են եւ չեն էլ շտապում ազատվել ավել քաշից: Տղամարդկանց վրա երջանիկ ամուսնությունը գրեթե նույն ազդեցությունն է ունենում, սակայն ավելի քիչ չափով` երջանիկ ամուսինների միայն 1/3-ն է ավել քաշի խնդիր ունենում հարսանիքից […]

Բեգլարյանին ազատեցին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին կետով ու 123-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 35-րդ կետն ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքը և Հայաստանի […]

Ժողովուրդը հավատում է մեզ, մենք իրավունք չունենք թերանալու. Սեյրան Օհանյան

ՀՀ անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով և շնոհավորելով ներկաներին Հայաստանի […]

Հայաստանը կայացել է որպես պետություն. Ա. Իսկանդարյան

‘Հայաստանն ունի իր Սահմանադրությունը։ Հայաստանն անցած 21 տարիների ընթացքում հսկայական ճանապարհ է անցել, որը մենք երբեմն չենք գնահատում։ Բայց դա պատմություն է’,-այսօր ‘Հենարան’ ակումբում հրավիրված ասուլիսին ասաց   քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ քաղաքագետի` Հայաստանն այս տարիների ընթացաքում կայացել է որպես պետություն: Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որ վերահսկում է իր տարածքը, այն դեպքում, երբ Վրաստանի […]

Սարգիս Հովսեփյանը թողնում է մեծ ֆուտբոլը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և “Փյունիկ” ակումբի ավագ Սարգիս Հովսեփյանը հեռանում է մեծ ֆուտբոլից: Նա որոշում է  կայացրել ավարտել իր կարիերան` որպես ֆուտբոլիստ:  Այս մասին ֆուտբոլիստը հայտաարրություն է տարածել. “Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ -Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիվել եմ մեր ֆուտբոլին: Եվ “Փյունիկում”, և Հայաստանի […]

Շակիրան հղի է /վիդեո/

Կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել է իր հղիության մասին լուրը, որը դեռ վաղուց շրջանառվում էր ԶԼՄ-ներում: Հղիության մասին նա հայտարարել է իր պաշտոնական կայքում: Երգչուհին հայտնել է, որ ինքը եւ իր սիրեցյալը` “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն, սպասում են իրենց առաջնեկին: Նա նշել է, որ հղիության պատճառով չի կարող մասնակցել սեպտեմբերի 21-22-ը Լաս-Վեգասում կայանալիք “iHeartRadio” […]

Սեյրան Օհանյանը Անատոլի Սերդյուկովի հետ քննարկել է ՀՀ-ում ռուսական ռազմակայանին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հանդիպումը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ավարտին Ս. Օհանյանը և Ա. Սերդյուկովը հանդիպել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի