08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2012

Մերկ կինը ակամա գոլի հեղինակ դարձավ /վիդեո/

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում ոչ սովորական ֆուտբոլային խաղից մի հատված է ցուցադրված: Իսպանական “Բարսելոնա” ֆուտբոլային թիմի խաղերից մեկի ժամանակ թիմի մոլեռանդ երկրպագուներից մեկը` մի մերկ կին, բոլորի համար անսպասելիորեն հայտնվում է դաշտում եւ էլ ավելի անսպասելիորեն գոլ խփում մրցակցի դարպասին, ինչն անչափ ուրախություն է պարգեւում ոչ միայն նրան, այլ նաեւ ֆուտբոլիստներին:  

Վարդան Ղուկասյանի սպանված փեսայի ծնողները դիմում են Սերժ Սարգսյանին /վիդեո/

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա` ամիսներ առաջ սպանված  փեսացուի ծնողները նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:Նամակը հրապարակել է shamshyan.com-ը: “Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին Ամուսիններ՝ Ռազմիկ Եսայանից և Անահիտ Իսկանդարյանից ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Ռիժկովի փող., շենք 2, բն.6, հեռ. 5-45-00 Սույն թվականի ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանությունը […]

Լեւոնը “դաղեց ու յուղեց”

Ներկայացնում ենք ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթըխորհրդարանում: Հարգելի խորհրդարան, Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի` ներում շնորհելու որոշմամբ, Հայ Ազգային Կոնգրեսը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Այդ […]

Յուրի Վարդանյանը որոշել է լռել

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստում քննարկվել են Հայաստանի ծանրորդների ելույթները Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում: Ելույթներով հանդես են եկել ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը : Վերջինը հանդես է եկել հրաժարականով: Տեղի է ունեցել նոր ընտրություն, որի ընթացքում միաձայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվեց ՀԱՕԿ –ի փոխնախագահ […]

Բոլորը կողմ են, բացառությամբ Փոստանջյանի. ԱԺ-ն հայտարարություն ընդունեց

Ավարտին է մոտենում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը նվիրված խորհրդարանի արտահերթ նիստը: Այս պահին ԱԺ դահլիճում հնչում են ելույթներ ԱԺ  խմբակցությունների անունից: ՀՅԴ-ի տեսակետը ներկայացնելով, կուսակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասաց, որ  ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նախագծին: ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու` ելնելով պետականության նկատմամբ պատասխանատվությունից, սակայն առաջարկում է հայտարարության վերջում ավելացնել այն կետը, ըստ որի` միջազգային […]

Հունգարիայի նախկին վարչապետի նամակը ՀՀ նախագահին

Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրճանը “Facebook” սոցցանցի իր էջում նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` անդրադառնալով ադրբեջանցի ռամիլ Սաֆարովի արտահանձնամնը: նամակում մասնավորապես ասվում է. “Ափսոսանքով տեղեկացա Հունգարիայի կառավարության այն որոշման մասին, որի համաձայն` Ադրբեջանին է հանձնվել Բուդապեշտում հայ զինվորին դաժանորեն սպանած ադրբեջանցին: Թույլ տվեք այս դեպքի կապակցությամբ հայտնել կարծիքս Ձեզ. հունգարական իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ […]

Հունգարիան ստել է հայկական կողմին. ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԱԺ-ում

Ներկայացնում ենք ԱԺ–ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը “Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հարցի վերաբերյալ կցանկանայի անդրադառնալ հետևյալ կետերին. 1.     2004թ. Սաֆարովի ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի այդ փորձերի մասին՝ Հայաստանը […]

Կուլ է տվել 14 հազար դոլարանոց ադամանդը

 “Facets Sri Lanka” ոսկերչական ցուցահանդեսի այցելուներից մեկը ադամանդ է կուլ տվել: 32-ամյա տղամարդուն ձերբակալել են` ոսկերչական զարդի կողոպուտի փորձի համար: Ցուցահանդեսի մասնակիցներից մեկի վկայության համաձայն` չինացին մոտեցել է տարբեր թանկարժեք քարերով ցուցափեղկին եւ խնդրել է ցույց տալ իրեն դուր եկած ադամանդը: Նա վերցրել է քարը, մանրամասնորեն ուսումնասիրել այն, իսկ հետո  դրել է բերանը եւ հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված