16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կուլ է տվել 14 հազար դոլարանոց ադամանդը

 “Facets Sri Lanka” ոսկերչական ցուցահանդեսի այցելուներից մեկը ադամանդ է կուլ տվել: 32-ամյա տղամարդուն ձերբակալել են` ոսկերչական զարդի կողոպուտի փորձի համար:

Ցուցահանդեսի մասնակիցներից մեկի վկայության համաձայն` չինացին մոտեցել է տարբեր թանկարժեք քարերով ցուցափեղկին եւ խնդրել է ցույց տալ իրեն դուր եկած ադամանդը: Նա վերցրել է քարը, մանրամասնորեն ուսումնասիրել այն, իսկ հետո  դրել է բերանը եւ հայտնի չէ` պատահմամբ, թե մտադրված` կուլ է տվել այն:

Ցուցահանդեսի աշխատակիցները, նկատելով միջադեպը, կանչել են ոստիկաններին, որոնք հաճախորդին տեղափոխել են հիվանդանոց: Այնտեղ պոտենցիալ գողին լուծողական են տվել: Ցուցահանդեսի աշխատակիցները կուլ տված ադամանդը գնահատել են 14 հազար դոլար:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ