08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 12, 2012

Դատ ու պիկետ

 Վաղը, ժամը 14.30-ին` Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ “Վահե Ավետյան” հասարակական շարժումը կազմակերպում է պիկետ: Նշենք, որ վաղը սկսում է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ծեծկռտուքի ենթարկած “Հարսնաքարի” աշխատակիցների դատավարությունը: Դատավորն է Դավիթ Հարությունյանը: Ըստ մեղադրական եզրակացության`Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել […]

Ո՞ր գույներն են սեքսի լավագույն “խթանիչները”

Մեծ Բրիտանիայի գիտնականները հարցում են անցկացրել, որի արդյունքների համաձայն` ավելի շատ սեքսով զբաղվում են այն զույգերը, ում ննջասենյակում գերակշռում է կարմիր գույնը: Հարցումն անց  է կացվել 2 հազար մարդկանց շրջանում: Նրանց շնորհիվ հիմա վստահաբար կարելի է ասել, որ կարմիր եւ մանուշակագույն գույները, ինչպես նաեւ մետաքսե անկողինը նպաստում են սեքսով զբաղվելուն 3,3 անգամ: Սեքսն ավելի քիչ […]

Խորեն Լեւոնյանը Նժդեհ չի խաղա

 Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ Գարեգին Նժդեհի մասին նախատեսվում է ֆիլմ նկարահանել: Թե ի՞նչ ֆինանսական միջոցներով եւ ո՞ւմ սցենարով է նկարհանվելու ֆիլմը,  Քեշիշյանը  չմանրամասնեց: “Սեպտեմբերի 20-ից 22-ը հավանաբար ասուլիս կկազմակերպենք ու այդ մասին պաշտոնապես կհայատարարենք, եկեք չշտապենք”,-ասաց Քեշիշյանը: Այնուամենայնիվ, նա Henaran.am-ին ասաց, որ Նժդեհի դերում Խորեն Լեւոնյանը չի նկարահանվելու:

52 հազար կին աշխատանք է փնտրում

2012 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում գործազուրկների թիվը հասել է 75.600-ի: Նրանցից 7600-ը 16-24 տարեկան երիտասարդներն են, իսկ 11 հազարը` 25-30 տարեկաններն են: Գործազուրկներից 65.5 հազարը ոչ մի զբաղմունք չունի, իսկ մյուսները ուղղակի աշխատանք են փնտրում: Գործազուրկների թվով առաջատարը մայրաքաղաքն է: Այստեղ գործազուրկները 23.4 հազարն են: Մարզերից այս ցուցանիշով առաջին տեղում Լոռին է (9.6 հազար), ապա […]

Կանխվել է կալանավորի փախուստը

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012թ. սեպտեմբերի 12-ին կանխվել է փախոստի դեպք: Ըստ  դատական դեպարտամենտի մամուլի ծառայության  ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը դատարանի բակում կալանավորներին տեղափոխող մեքենան նստելիս փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է ՀՀ դատական կարգադրիչների եւ ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ: Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում քննություն: […]

Արամ Կարապետյանը կառաջադրվի, եթե

“Մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, եթե գրանցեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա համար զարմանալի չի լինի, եթե իր թեկնածությունը չգրանցեն, քանի որ “ինձ այնքան չեն գրանցել, կարող է բառը իմ դեպքում նորմալ է”: Չգրանցելու դեպքում ՆԺԿ առաջնորդը ոչ մեկի թեկնածությունն էլ չի պաշտպանի: Մեր զրուցակիցը կարծում է, որ նախագահական ընտրությունների պայքարի […]

“Քոչարյանի շունը երբեք դատարկ տեղը չի հաչում”. Երկրորդ նախագահի գրասենյակը վերջապես արձագանքեց

Ռուբեն Հայրապետյանի “Նուվել դ’ Արմենի” ամսագրին տված հարցազրույցի  վերաբերյալ  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել է, որտեղ նշել է, որ առաջին անգամ է մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: “Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասականար դա (կամ էլ` իրեն պետք է […]

Պուտինի Եվրասիական Միությունը եւ Հայաստանի “ոչ”-ը

Ներկայացնում ենք  “Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Լուսինե Պետրոսյանի “Պուտինի Եվրասիական նախաձեռնությունը եւ Հայաստանի “ոչ”-ը վերտառությամբ հոդվածը, որը գրվել է European Union Foreign Affairs Journal-ի (EUFAJ) (“Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հանդես”) սեպտեմբերյան թողարկման համար: Մինչեւ հոդվածի հրատարակությունը ամսագրի սեպտեմբերյան համարում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայաստանյան այցի նախօրեին այն հրապարակվել է ամսագրի համացանցային բլոգ-ում www.eufaj.eu Libertas Blog:   […]

Հունգարական ընդդիմությունը պահանջում է Օրբանի հրաժարականը

Հունգարական ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշթերհազին հայտարարել, է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ խոստովանեց, որ իր անձնական որոշման համաձայն է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին: Մեշթերհազին Օրբանին անվանել է “բարոյապես սնանկ” եւ հայտարարել, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է հետաքննություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված