09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 12, 2012

Վրաերթի են ենթարկվել 5-ամյա երեխաներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.30-ին, “Նիսան»” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսահակյան պողոտայի թիվ 1/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նույն օրը ժամը 12.10-ին,   “ՎԱԶ-2106” 26 ԼՏ 597 ա/մ-ն, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց: […]

Ֆրանսահայերն Ալիեւին Փարիզում պետք է դիմավորեն որպես “կացնավորների պարագլուխ”

Երբ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 18-ին ժամանի Փարիզ, հազարավոր ֆրանսահայեր  Ադրբեջանի ղեկավարին պետք է դիմավորեն պաստառներով` պատկերելով նրան որպես “կացնավորների պարագլուխ” (“Bash Baltaji”)` արյունոտ կացինը ձեռքին: Հետաքրքիր է, որ բոլոր երեք լեզուներով էլ` ադրբեջաներեն, հունգարերեն եւ թուրքերեն “balta” նշանակում է կացին: Բողոքի ժամանակ ֆրանսահայերը չպետք է իրենց ուժերը վատնեն անիմաստ կարգախոսներ` “Ամոթ Բաքվին” կամ  “Ամոթ Հունգարիային” […]

256-ը 2-ի 8 աստիճանն է … սեպտեմբերի 12-ը ծրագրավորողների միջազգային օրն է

Այսօր` սեպտեմբերի 12-ը 21-րդ դարի մասնագետների`  ծրագրավորողների միջազգային օրն է: Տոնը նշվում է ամեն տարվա 256-րդ օրը: Սա ունի բացատրություն. 256 թիվը 2-ի 8 աստիճանն է: Հետևաբար` 256-ը այն ամբողջ թվերի քանակն է, որը կարելի է արտահայտել մի բայթով (8 բիթ): Հայաստանում ծրագրավորողների միություն կամ ասոցիացիա չկա, թեեւ մեր ծրագրովորողները պակաս խելոք չեն օտարներից: Տոնի […]

Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, մինչեւ ԼՂ խնդիրը չլուծվի. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը ժամանել է Ադրբեջան` մասնակցելու Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով ստրատեգիական համագործակցության խորհրդի 2-րդ նիստին, գրում է “APA”-ն: Թուրքական պատվիրակության կազմում են վարչապետի տեղակալ Բեքիր Բոզդագը, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆար Չագլայընը, տրանսպորտի, ծովագնացության եւ կապի նախարար Բինալի Յիլդիրիմը, ինչպես նաեւ մի քանի այլ նախարարներ եւ Էրդողանի կինը: Մինչ Գաբալայում մեկնարկող […]

Աշխարհի ամենագեր կնոջ փորը տարեկան 81 000 եվրո եկամուտ է բերում /ֆոտո/

Ամերիկացի 29-ամյա Միշել Թրուդելլը կշռում է 241 կգ, հասակը 1,62 մետր է: Նա ապրում է Լոնդոնում և իր հանապազօրյա հացը վաստակում իր փորի երկարության շնորհիվ: Վերջինս 4,5 մետր է: “Ես իմ փորով վաստակում եմ տարեկան շուրջ 81.000 եվրո”, – ասել է Միշելը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Միշելի փորը շփելու համար մարդիկ վճարում են 375 եվրո, […]

Իսրայելը դժգոհ է. ԱՄՆ-ը փորձում է փոխել դիրքորոշումն Իրանի նկատմամբ

Իսրայելցի բարձրաստիճան չինովնիկներից մեկը հայտնել է լրագրողներին, որ Սպիտակ տունը մերժել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին` կազմակերպել հանդիպում Բարաք Օբամայի հետ, հաղորդում է “Reuters”-ը: Նետանյանհուն պետքէ  Նյու Յորք ժամանի սեպտեմբերի վերջին` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին: Իսրայելի ներկայացուցիչների տվյալներով` նախագահի հետ հանդիպման հարցմանն ի պատասխան Նետանյահուին հայտնել են, որ Օբամայի ծանրաբեռնված գրաֆիկը թույլ չի տալիս […]

Րաֆֆին ելույթ կունենա ու կհայտարարի, որ առաջադրվում է

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն  առաջիկայում կհայտարարի 2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Մոտ տասը օրից “Ժառանգության” առաջնորդը հրավիրելու է հանրային բաց ժողով, որի ընթացքում ելույթ է ունենալու եւ հենց այդ ժամանակ էլ հայտարարելու է իր թեկնածությունն առաջադրելու մասին: Հիշեցնենք, որ օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանին  էր ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին դիմում: Ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված