21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2012

Սիրուշոն նոր երգ է ներկայացնում /վիդեո/

“Արթուր Գրիգորյանի երգերի և աշխատանքների առջև խոնարվում եմ: “Կորցրած Մեղեդի” երգի առաջին կատարողը մայրս է եղել 🙂 Իմ “Հավատում եմ” ձայնասկավառակում ընդգրկված այս երգը մեկ շնչով ենք ձայնագրել ինձ շատ հարազատ դարձած “Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի” հետ… Այսօր հնչող երգերի մեծ մասը կարծես իսկապես կորցրել են “մեղեդին”, հոգին ու որակը: Մաքուր երաժշտությունը դարձել է երանելի”,-գրել […]

Հայկական կողմը կորուստներ չունի

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ […]

Սպորտով զբաղվելիս կինը կարող է օրգազմ ապրել

Մարզասրահ այցելող կանայք շատ հաճախ զգում են սպորտի հետ կապ չունեցող, անսպասելի եւ անսովոր զգացողություն` օրգազմ: Նրանք խոստովանում են, որ հաճախ օրգազմ են ապրում, օրինակ, ծանրություններ բարձրացնելիս, երբ ընդհանրապես սեքսի մասին չեն մտածում: Զարմանալի բացահայտումը կատարվել է Ինդիանայի համալսարանում` 18-63 տարեկան կանանց շրջանում հարցումներ անցկացնելիս: Նման զգացողություններ արթնացնող մարզումներն են որովայնի հետ կապված վարժությունները, աթլետիկան, յոգան, […]

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Լոս Անջելեսում

ԱՄՆ Արեւմտյան ափի հայ համայնքը հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանի ներկայացուցչությունում են հավաքվել մոտ հազար ամերիկահայեր` համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, շնորհավորելով համայնքին, ընդգծել է անկախության 21 տարիների ընթացքում ամերիկահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում: “Մեր երկրի անկախության 21 տարիները […]

ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ: Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Կատարի Պետության նախագահ էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանին: Henaran.am -ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Ինչո՞ւ բոլորի մոտ տանը լավ է, մեզ մոտ` վատ. Միխայիլ Բաղդասարով

“Արմավիա” միջազգային ավիաընկերության սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովը հավաստիացնում է, որ ընկերությունը  սեպտեմբերի 24-ին` երկուշաբթի օրը “Զվարթնոց”-ին կվճարի անհրաժեշտ գումարը եւ կուտակած պարտքը կհասցնի պայմանագրով սահմանված չափին: Henaran.am-ի հետ զրույցում Միխայիլ Բաղդասարովը նշեց, որ “Զվարթնոց”-ը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ  ՓԲԸ/   պատճառ է փնտրում “Արմավիա”-ի թռիչքների սպասարկումը դադարեցնելու համար: Նրա խոսքով, կուրիոզային իրավիճակ ստեղծվեց, երբ մեռելոցի եւ […]

Աղջկա 16-ամյակը վերածվել է զանգվածային բախումների “Facebook”-ի պատճառով /վիդեո/

Ծննդյան երեկույթը, որը Նիդեռլանդների բնակչուհին կազմակերպել էր “Facebook” սոցցանցի միջոցով, փողոցային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների պատճառ է դարձել: 18 հազար բնակչություն ունեցող Հարեն քաղաքի բնակչուհին իր 16-ամյակի կապակցությամբ որոշել է երեկույթ կազմակերպել եւ սոցցանցում հրավեր ուղարկելով` մոռացել է նշել, որ երեկույթը մասնավոր միջոցառում է: Արդյունքում` շուրջ 4 հազար մարդ է հավաքվել: Ոչ մեծ քաղաքի […]

Աննախադեպ չարաշահումներ մանկապարտեզներում

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտեց իր ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում:  Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:  Բացահայտված աննախադեպ չարաշահումների մասին կհրապարակվի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին  ՏՄՊՊՀ նիստում:

Ես չեմ գտնում, թե նախկինում համակարգը մաքուր չէր, որ պիտի մաքրվեր. Ալիկ Սարգսյան /վիդեո/

ՀՀ անկախության 21-ամյակին նվիրված հանդիսությանը ներկա էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Henaran.am-ը մի քանի հարց է ուղղել նախկին ոստիկանապետին: -Պարոն Սարգսյան, Դուք բավականին երկար ժամանակ հրապարակային միջոցառումների ժամանակ չէիք երեւում, տպավորությունն այնպիսին էր, կարծես ընդհատակ էիք անցել: -Ոչ, կարծում եմ տպավորությունը ճիշտ չի եղել, որովհետեւ միշտ էլ մասնակցել եմ, ուղղակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի