Աղջկա 16-ամյակը վերածվել է զանգվածային բախումների “Facebook”-ի պատճառով /վիդեո/
Ծննդյան երեկույթը, որը Նիդեռլանդների բնակչուհին կազմակերպել էր “Facebook” սոցցանցի միջոցով, փողոցային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների պատճառ է դարձել:
18 հազար բնակչություն ունեցող Հարեն քաղաքի բնակչուհին իր 16-ամյակի կապակցությամբ որոշել է երեկույթ կազմակերպել եւ սոցցանցում հրավեր ուղարկելով` մոռացել է նշել, որ երեկույթը մասնավոր միջոցառում է: Արդյունքում` շուրջ 4 հազար մարդ է հավաքվել:
Ոչ մեծ քաղաքի համար դա իսկական աղետի է վերածվել: Սկսվել են զբոսանքներ, աղմուկ, անկարգություններ, իսկ երբ ոստիկանները ժամանել են, երիտասարդներն սկսել են նրանց վրա քարեր, շշեր, ծաղիկների զամբյուղներ եւ նույնիսկ հեծանիվներ նետել:
Բախումների արդյունքում մի քանի խանութներ են այրվել, տուժողներ են եղել: 4 երիտասարդներ ձերբակալվել են:
http://youtu.be/luynIqUOPkw