17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ բոլորի մոտ տանը լավ է, մեզ մոտ` վատ. Միխայիլ Բաղդասարով

“Արմավիա” միջազգային ավիաընկերության սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովը հավաստիացնում է, որ ընկերությունը  սեպտեմբերի 24-ին` երկուշաբթի օրը “Զվարթնոց”-ին կվճարի անհրաժեշտ գումարը եւ կուտակած պարտքը կհասցնի պայմանագրով սահմանված չափին:

Henaran.am-ի հետ զրույցում Միխայիլ Բաղդասարովը նշեց, որ “Զվարթնոց”-ը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ  ՓԲԸ/   պատճառ է փնտրում “Արմավիա”-ի թռիչքների սպասարկումը դադարեցնելու համար: Նրա խոսքով, կուրիոզային իրավիճակ ստեղծվեց, երբ մեռելոցի եւ  ՀՀ Անկախության օրվա պատճառով մեկ շաբաթվա մեջ ընդամենը 3 աշխատանքային օր մնաց:

“Մենք ինչպե՞ս կարող ենք 3 օրում գումար հավաքել: Այսպիսի իրավիճակներ հազվադեպ են լինում, երբ մեռելոցն է եւ Անկախության օրը նույն շաբաթվա ընթացքում:  Մենք կվճարենք այնպես, որ մեր պարտքը մնա այն սահմաններում, որը նրանք ուզում են, եւ նրանք փակելու շանս չեն ունենա: Շաբաթ օրը աշխատանքային օր է եւ պարտքը էլ ավելի կկրճատվի:

Մեր  պարտքը սահմանվածից ավելին չէ, ավելանում է, երբ տոներ են լինում, ընդամենը  մեկ-երկու օր է բարձրանում, իսկ դրա համար այդքան աղմուկ են բարձրացնում, կարծես չեն հասկանում, որ Անկախության օր է եւ կարելի է մեկ օր համբերել: Նրանց պատճառ է պետք, որպեսզի ստեղծեն այնպիսի իրավիճակ, որի դեպքում հնարավոր կլինի նախկին սակագները վերադարձնել”,-ասաց Միխայիլ Բաղդասարովը:

Henaran.am-ի  դիտարկմանը, թե այս ֆինանսական խնդիրը երկու ընկերությունների միջեւ պարբերաբար առաջանում է, Միխայիլ Բաղդասարովը պատասխանեց.  ”Հարցն այն է, որ պարտքի չափը մենք պետք է նվազեցնեինք, մենք նվազեցրել ենք 3 միլիոնով` դարձնելով ամսական  2 միլիոն 700 հազար դոլար: Զվարթնոցը ասում է` եկեք վերադառնանք հին, թանկ գներին եւ մեզ համար միեւնույնը կլինի, թե դուք երբ կվճարեք, իսկ գների բարձրացումը ձեր վրա է ազդելու, տոմսերը թանկանալու են:

Երբ սկանդալը եղավ, նրանք գները նվազեցրին, հիմա նորից ուզում են բարձրացնել, իսկ մենք պարտքը պակասեցնում ենք եւ իրենք ոչինչ չեն կարողանում ասել: Երկուշաբթի մենք կվճարենք եւ ամեն ինչ կարգին կլինի: Այսօր բոլորի մոտ սակագները էժան են, իսկ մեզ մոտ թանկ են: Ինչո՞ւ բոլորի մոտ տանը լավ է, մեզ մոտ` վատ, այդպես չպետք է լինի”:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին  “Արմավիա”-ն հրաժարվեց չվերթներ իրականացնել, պատճառաբանելով, թե օդանավակայանային սպասարկման գները բարձր են: Այնուհետ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր 25 տոկոսով իջեցնել սպասարկման գները: Բանկցություններից հետո “Զվարթնոց”-ն ու “Արմավիան” համաձայնության եկան:

“Արմավիայի” կուտակած պարտքերի խնդիրը կրկին ծագեց սեպտեմբերի 20-ին, երբ “Զվարթնոց” օդանավակայանը պարտքերի կուտակումների եւ պայմանագրով  նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել էր “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը:

Ավելի ուշ “Զվարթնոցը” հայտարարեց, որ ուղեւորների շահերից ելնելով ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ժամանակավորապես վերականգնում է “Արմավիա”-ի չվերթների սպասարկումը: Օդանավակայանը ուղեւորափոխադրող ընկերությանը մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամանակ տվեց:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ