17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպորտով զբաղվելիս կինը կարող է օրգազմ ապրել

Մարզասրահ այցելող կանայք շատ հաճախ զգում են սպորտի հետ կապ չունեցող, անսպասելի եւ անսովոր զգացողություն` օրգազմ: Նրանք խոստովանում են, որ հաճախ օրգազմ են ապրում, օրինակ, ծանրություններ բարձրացնելիս, երբ ընդհանրապես սեքսի մասին չեն մտածում: Զարմանալի բացահայտումը կատարվել է Ինդիանայի համալսարանում` 18-63 տարեկան կանանց շրջանում հարցումներ անցկացնելիս:

Նման զգացողություններ արթնացնող մարզումներն են որովայնի հետ կապված վարժությունները, աթլետիկան, յոգան, հեծանիվ վարելը:

Հետաքրքիրն այն է, որ կանանց մեծ մասը սպորտով զբաղվելու ընթացքում սեքսի մասին չի էլ մտածում կամ պատկերացնում: Բանն այն է, որ ակտիվանում են “հիմնական մկանները”:

“The Daily Mail”-ը գրում է, որ սպորտային վարժություններից օրգազմ ապրելու մասին գրել են դեռեւս 1953-ին, սակայն մինչ օրս այդ մասին գիտական հետազոտություններ չեն արվել: Գիտնականներին դեռեւս անհայտ է` արդյո՞ք “սպորտային օրգազմներն” ազդում են կնոջ սեքսուալ կյանքի վրա:

Հետազոտությունը ցույց չի տալիս` որքան հաճախ են կանայք օրգազմ ապրում սպորտով զբաղվելիս, սակայն հետազոտությունն անցկացնողները 5 շաբաթվա ընթացքում 370 այդպիսի կին են գտել: Փաստորեն, այդ երեւույթն այնքան էլ հազվադեպ չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ