19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Լոս Անջելեսում

ԱՄՆ Արեւմտյան ափի հայ համայնքը հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանի ներկայացուցչությունում են հավաքվել մոտ հազար ամերիկահայեր` համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, շնորհավորելով համայնքին, ընդգծել է անկախության 21 տարիների ընթացքում ամերիկահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում:

“Մեր երկրի անկախության 21 տարիները նաեւ ձեր ջանքերի անդյունքն են, եւ այսօր կուզենայի իմ ու մեր երկրի անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ Հայաստանի Հանրապետության կայացման գործում ամեն մեկիդ ունեցած ներդրման համար”,- ասել է գլխավոր հյուպատոսը:

Տոնակատարությանը մասնակցել են նաեւ Լոս Անջելեսի եւ Գլենդեյլի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ԱՄՆ արեւմտյան ափում հավատարմագրված դիվանագետներ, այլ պաշտոնյաներ: Լոս Անջելեսի Կառավարիչների խորհուրդը հատուկ հռչակագրով շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին` անկախության տոնի առթիվ:

Հանդիսության ժամանակ ելույթ են ունեցել ճանաչված երգիչ Հարութ Փամբուկչյանը եւ Երգի պետական թատրոնի սաները:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ