15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆին ելույթ կունենա ու կհայտարարի, որ առաջադրվում է

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն  առաջիկայում կհայտարարի 2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

Մոտ տասը օրից “Ժառանգության” առաջնորդը հրավիրելու է հանրային բաց ժողով, որի ընթացքում ելույթ է ունենալու եւ հենց այդ ժամանակ էլ հայտարարելու է իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Հիշեցնենք, որ օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանին  էր ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին դիմում: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը  “Ժառանգության” արտահերթ համագումարին հայտարարել էր  մանդատից հրաժարվելու իր ցանկության մասին: Նա նշել էր, որ հարցը դնում է կուսակցության նորընտիր վարչության սեղանին , իսկ անկախ այդ  որոշումից, բոլոր դեպքերում ոչ միայն “Ժառանգությունը”, “Ազատ դեմոկրատները”, այլեւ  ազատ քաղաքացիները միասին մինչեւ աշուն պետք է ստեղծեն նորարար քաղաքացիական մի ուժ ` Հայաստանը հետ բերելու` թե ընտրության միջոցով, թե հրապարակներում  ու պուրակներում, թե փողոցներում :

Ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանն անուղղակիորեն հայտարարել էր նախագահական ընտրություններին առաջադրվելու հնարավորության մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ