Կանխվել է կալանավորի փախուստը
Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012թ. սեպտեմբերի 12-ին կանխվել է փախոստի դեպք: Ըստ դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը դատարանի բակում կալանավորներին տեղափոխող մեքենան նստելիս փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է ՀՀ դատական կարգադրիչների եւ ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ:
Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում քննություն:
Մուշեղ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ոմն Գեւորգի հետ նախնական համաձայնության գալով 2010թ. հոկտեմբերի 20-ին ժամը 06.00-ից մինչեւ 06.20-ն ընկած ժամանակահատվածում, Ավան, Բաբաջանյան փողոց 38/40 հասցեում գործող “Սիլվասրդ Հարությունյան” ԱՁ-ին պատկանող մթերային խանութի պահակ` Հրաչյա Խաչատրյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրման, այն է` իր մոտ նախապես գտնվող, որպես զենք գործածված դանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում են գործել վերջինիս նկատմամբ:
Մ.Ասատրյանը հարվածել է խանութի մուտքի դռան փեղկի ապակուն, կոտրել է այն, իսկ այդ ընթացքում ոմն Գեւորգը բաց պատուհանափեղկից ապօրինի մուտք է գործել խանութ եւ հափշտակել 390.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ծխախոտ, 150.000 դրամի բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր, 40.000 դրամի տարբեր տեսակի օղիներ, 30.000 դրամ կանխիկ գումար` մետաղադրամներով եւ դեպքի վայրից դիմել են խափուստի:
“Սիլվարդ Հարությունյան” ԱՁ-ին պատճառվել է խոշոր չափի` 610.000 ՀՀ դրամի գույքային վնաս ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետ: