17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

“Քոչարյանի շունը երբեք դատարկ տեղը չի հաչում”. Երկրորդ նախագահի գրասենյակը վերջապես արձագանքեց

Ռուբեն Հայրապետյանի “Նուվել դ’ Արմենի” ամսագրին տված հարցազրույցի  վերաբերյալ  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել է, որտեղ նշել է, որ առաջին անգամ է մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության:

“Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասականար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին) և հանդես գար համապատասխան բացատրություննե­րով: Ցավոք, դա տեղի չունեցավ: Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները:

“Լռությունը` ոսկի է” ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի հա­մար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ “մտքերի” այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտա­կան-կոնսպիրատիվ շեղումով:

Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` “գոլ­դեն ռետրիվեր” ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխա­վոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում”,-ասել է Սողոմոնյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ