09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արամ Կարապետյանը կառաջադրվի, եթե

“Մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, եթե գրանցեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա համար զարմանալի չի լինի, եթե իր թեկնածությունը չգրանցեն, քանի որ “ինձ այնքան չեն գրանցել, կարող է բառը իմ դեպքում նորմալ է”: Չգրանցելու դեպքում ՆԺԿ առաջնորդը ոչ մեկի թեկնածությունն էլ չի պաշտպանի:

Մեր զրուցակիցը կարծում է, որ նախագահական ընտրությունների պայքարի ստարտը հոգեբանորեն արդեն տրված է: Սակայն նրան այնքան նախագահական ընտրությունները չեն անհանգստացնում, որքան արտաքին ոչ բարենպաստ պրոցեսները, որ կատարվում են և կարող են կատարվել Հայաստանի շուրջ: Հիմա կարևորն այն է, որ Հայաստանը կարողանա հասնել նախագահական ընտրություններին:

Կուսակցության առաջնորդի խորին համոզմամբ` մինչև նախագահական ընտրությունները շատ “ջրեր են հոսելու”: Այս է պատճառը, որ Կարապետյանը չի կարող ասել, թե երկրի առաջնորդի աթոռի համար հիմնական պայքարը ում միջև կլինի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ