09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2012

ԱԺ նիստը մեկնարկեց, պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցողին

Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը` օրակարգային մեկ հարցով` “ՀՀ ԱԺ հայտարարությունը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ” նախագիծ ընդունելու  մասին: Հարցը ներկայացնում է հիմնական զեկուցող, Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ […]

Ազատամարտիկները վաղուց են ընդունել մարտը. ֆիլմի շնորհանդես

“Մարտը ընդունում ենք” ֆիլմաշարի  գաղափարը վաղուց էր ծագել եւ արցախյան գոյամարտի թեժ օրերից հետո այն կյանքի կոչեց ազատամարտիկ-կինոռեժիսոր, դոկումենտալիստ Ռուբեն Հովհաննիսյանը: Ֆիլմը պատմում է  “Արաբո” եւ  “Արցախ”  ջոկատների մարտիկների եւ անհետ կորածների մասին, որոնք մասնակցել են արցախյան գոյամարտին: Ինքը նույնպես “Արաբո”-ի անդամ է, եւ արդեն մի քանի ֆիլմեր ստեղծվել են Հոկտեմբերյանի ջոկատի մարտիկների մասին: Ռուբենը […]

Փոխնախարարը նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով տնօրինությանը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ուղերձով դիմել էերիտասարներին, որտեղ ասվում է. “Սիրելի երիտասարդներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Տարիներ ի վեր Հայասատանի երիտասարդությունը սերտորեն համագործակցել է Եվրոպական երիտասարդական կազմակերպությունների հետ՝ փոխանակելով ժողովրդավարական հասարակության կայացման և երիտասարդական մասնակցության փորձը: Մեր գործընկերների թվում է եղել նաև Եվրոպայի խորհրդի Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնը: Հաշվի առնելով Հունգարիայի […]

Բրյուսովում չեն ուզում հրաժեշտ տալ Զոլյանին /օրվա կադր/

Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պաշտոնական կայք-էջում որպես ռեկտոր նշված է Սուրեն Զոլյանի անունը: Հիշեցնենք, արդեն երրորդ ամիսն է այս բուհն ունի նորընտիր ռեկտոր` Գայանե Գասպարյանը: Հետաքրքիր է, բուհի անձնակազմից որեւէ մեկը այս  ընթացքում չի՞ բացել կայք-էջը: Մնացած հետեւությունները թողնում ենք Ձեզ:  

“Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013”-ում Հայաստանը բարելավել է դիրքերը 10 տեղով

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է “Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013”-ը: Համաձայն զեկույցի Հայաստանը 10 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 82-րդ տեղը: Մրցունակությունը պայմանավորվում է ազգերի կողմից այնպիսի միջավայր ստեղծելու ունակությունով, որը թույլ կտա ձեռնարկություններին և անհատներին արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները:  Մրցունակությունն ամբողջությամբ արմատավորված է արտադրողականության հասկացության մեջ: Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից մշակվող Համաշխարհային մրցունակության զեկույցը […]

Հունգարա-ադրբեջանական սկանդալն արդարացնում է Արցախի անկախության ձգտումը. Հ. Սասունյան

Աշխարհասփյուռ հայերը խիստ վրդովված են Ալիեւի կողմից Ռամիլ Սաֆարովին (ադրբեջանցի մի լեյտենանտի, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին) ներում շնորհելու եւ հունգարական կառավարության կողմից նրան ազատ արձակելու կապակցությամբ: Դժվար է որոշել, թե ո՞ր երկրին պետք է ավելի շատ մեղադրել այս աղմկահարույց եւ խայտառակ գործում` […]

Ընտրեցին Քարամյանին

Երեկ կայացան Երեւանի պետհամալսարանի ուսխորհրդի նախագահի ընտրությունները: Չնայած թեժ մթնոլորտին, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ամեն ինչ խաղաղ անցավ: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ ընտրվեց աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ռաֆիկ Քարամյանը: Ի դեպ, վերջինս ազգակցական ոչ մի կապ չունի ԵՊՀ նախկին պրոռեկտոր, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ: Նշենք նաեւ, որ ԵՊՀ ուսխորհրդի […]

Սաֆարովի գործը դիվանագիտական փոթորիկ է առաջացրել Եվրոպայում. “The Economist”

“The Economist” հեղինակավոր անգլալեզու պարբերականն անդրադարձել է այս օրերին աշխարհին հուզող իրադարձությանը`ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստին: Պարբերականը նշում է, որ այդ իրադարձությունը կենտրոնական Եվրոպայում “դիվանագիտական փոթորիկ է առաջացրել”, որը նաեւ  աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում դարձավ “խոսքային պատերազմի” պատճառ: “Հայկական կողմը բացասաբար արձագանքեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանում նրան ներում շնորհելու փաստին` խզելով […]

Ինձ անհանգստացնում է պարոն Սաֆարովին ներում շնորհելու քաղաքական դրդապատճառը Ադրբեջանի նախագահի համար. Մ. Շուլց

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հանդես է եկել հայտարարությամբ` 2004-ին Հունգարիայում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու փաստի առնչությամբ: Հայտարարության մեջ նշվում է. “Դատապարտված մարդկանց արտահանձնման մասին կոնվենցիան չպետք է քաղաքական նպատակների իրագործման համար հիմք հանդիսանա: Ինձ անհանգստացնում է պարոն Սաֆարովին ներում շնորհելու  քաղաքական դրդապատճառը Ադրբեջանի նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված