11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ինձ անհանգստացնում է պարոն Սաֆարովին ներում շնորհելու քաղաքական դրդապատճառը Ադրբեջանի նախագահի համար. Մ. Շուլց

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հանդես է եկել հայտարարությամբ` 2004-ին Հունգարիայում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու փաստի առնչությամբ:

Հայտարարության մեջ նշվում է. “Դատապարտված մարդկանց արտահանձնման մասին կոնվենցիան չպետք է քաղաքական նպատակների իրագործման համար հիմք հանդիսանա: Ինձ անհանգստացնում է պարոն Սաֆարովին ներում շնորհելու  քաղաքական դրդապատճառը Ադրբեջանի նախագահի համար: Միաժամանակ ես կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին խուսափել ցանկացած քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ