27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Շակիրան հղի է /վիդեո/

Կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել է իր հղիության մասին լուրը, որը դեռ վաղուց շրջանառվում էր ԶԼՄ-ներում: Հղիության մասին նա հայտարարել է իր պաշտոնական կայքում:

Երգչուհին հայտնել է, որ ինքը եւ իր սիրեցյալը` “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն, սպասում են իրենց առաջնեկին: Նա նշել է, որ հղիության պատճառով չի կարող մասնակցել սեպտեմբերի 21-22-ը Լաս-Վեգասում կայանալիք “iHeartRadio” փառատոնին: Թե կոնկրետ երբ է ծնվելու երեխան, երգչուհին չի մանրամասնել:

2011-ի հունվարին Շակիրան բաժանվեց Արգենտինայի նախկին նախագահի որդի Անտոնիո դե լա Ռուայից: Բաժանումից հետո նա Շակիրայի դեմ 250 մլն դոլարի հայց էր ներկայացրել` իր որոշումը մեկնաբանելով նրանով, որ իրենց բաժանման պատճառով նա մի քանի պայմանագրեր է սառեցրել, որոնք կարող էին իրեն մեծ եկամուտ բերել:

2011-ի մարտին Շակիրան հայտարարեց Պիկեի հետ հարաբերությունների մասին: Նույն տարվա մայիսին երգչուհին ընդհատեց իր համերգը, որպեսզի հայտարարի, որ “Բարսելոնան” գոլ է գրանցել “Ռեալի” հետ խաղում:

http://youtu.be/DoJ5Jh1Xv8A

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ