10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երջանիկ ամուսնությունը կանանց վրա բացասաբար է ազդում

Եվրոպայի ամուսնացած կանանց շրջանում արված հարցումը ցույց է տվել կանացի օրգանիզմի հետաքրքիր յուրահատկությունը: Ամուսնության մեջ երջանիկ կանանց կեսից ավելին հարսանիքից հետո շատ արագ գիրանում են եւ չեն էլ շտապում ազատվել ավել քաշից: Տղամարդկանց վրա երջանիկ ամուսնությունը գրեթե նույն ազդեցությունն է ունենում, սակայն ավելի քիչ չափով` երջանիկ ամուսինների միայն 1/3-ն է ավել քաշի խնդիր ունենում հարսանիքից հետո:

Անհաջողություններն ամուսնական կյանքում, ընդհակառակը, օգնում են նիհարել եւ պահպանել քաշը ցանկալի մակարդակի վրա: Դիետոլոգների կարծիքով` ընտանեկան հանգիստ, առանց սթրեսների կյանքը կանանց զրկում է իրենց վրա աշխատելու ձգտումից այն դեպքում, երբ ամուսնության մեջ դժբախտ կինը նոր զուգընկեր է փնտրում եւ հետեւում է իր արտաքինին: Բացի այդ, մշտական սթրեսները, անկումային տրամադրությունը եւ դեպրեսիան ոչ մի կերպ ախորժակ չեն գրգռում, եւ ավել քաշի “հնարավորություն” դժբախտ կինը ոչ մի կերպ չի ունենում, եթե, իհարկե, մխիթարանք չի փնտրում քաղցրավենիքի մեջ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ