19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2012

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն և հետագա արգասաբեր գործունեություն: Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 

Ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու

Այսօր “Առանց ավտոմեքենայի” միջազգային օրն է: Այս օրը ծնվել է 1998թ-ին Ֆրանսիայում: Դեռևս այն ժամանակ օրը նշում էր մոտ 2 տասնյակ քաղաք: Սակայն արդեն 3 տարի անց շարժմանը պաշտոնապես միացել է 35 երկրների ավելի քան 1000 քաղաք: Ըստ համացանցի տվյալների` ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու, իսկ յուրաքանչյուր րոպեում հոսքագծից դուրս է […]

Մադրիդյան կոնֆլիկտը շարունակվում է. հերթը հասավ Ռամոսին

Արքայական ակումբի կիսապաշտպան Սերխիո Ռամոսն, ըստ իսպանական լրատվամիջոցների, կարող է այս  մրցաշրջանի ավարտից հետո լքել ‘Ռեալը”: Պատճառը կրկին ակումբի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, ով ընդգծված վերաբերմունք ունի ոմանց նկատմամբ: ‘Մոուրինյոն հանդերձարանում տարբերակված վերաբերմունք ունի ֆուտբոլիստների նկատմամբ: Առկա է տարաբաժանում՝պորտուգալական կլանի՝ Մոուրինյոյին մերձավոր խաղացողների և Ռամոսի պես՝ իրենց մեկուսացված զգացողների միջև: Խաղացողն ու մարզիչը միմյանց […]

Վրացական բանտերում նկարահանած տեսանյութերը դեպքերի զարգացման արդյունք է, ոչ թե միտում.վրացագետ

Վրացագետ Ջոնի Մելիքյանն այսօր` սեպտեմբերի 22-ին, կայացած ասուլիսում կարծիք հայտնեց, որ վրացական բանտերում տիրող իրական պատկերը լուսաբանող տեսանյութերի հրապարակումը  խորհրդարանական ընտրություններից առաջ դեպքերի զարգացման արդյունք է, ոչ թե միտում: Նրա կարծիքով` վրացական բանտերում կիրառված բռնությունների շուրջ սկանդալը երկար տարիների ընթացքում կուտակված խնդրի արդյունքն է, իսկ այդ խնդիրը նրանում է, որ բանտերը չափից դուրս շատ են լցված` 20-30 տոկոսով […]

“Մուսուլմանների անմեղությունը” նոր զոհերի պատճառ է դառնում

Մուհամեդ մարգարեի հանդեպ սիրո օրը Պակիստանում վերածվել է սգո օրվա: Երկրի տարբեր քաղաքներում 19 մարդ զոհվել եւ տասնյակները վիրավոր են “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի դեմ կազմակերպված ցույցերի արդյունքում, հաղորդում է “НТВ”-ն: Մարգարեի սիրո տոնն էլ հենց հայտարարված էր կրոնական արժեքների պաշտպանության օր: Ըստ մի տարբերակի` ցուցարարների վրա կրակել են ոստիկանները, ըստ մյուս տարբերակի` սադրիչները: Պակիստանի մայրաքաղաք […]

Ամենաազդեցիկ դեռահաս աստղերը /ֆոտո/

Փոփ երգիչ Ջասթին Բիբերը 2-րդ տարին անընդմեջ ընտրվել է ամենաազդեցիկ աստղը մինչեւ 21 տարեկան կատարողների շարքում` ըստ “Billboard”-ի: 2-րդ տեղում է “One Direction” խումբն է: Այս բրիտանացի տղաներն առանց հատուկ ջանքերի եւ մեծ արագությամբ գրավեցին բարձր հորիզոնակններ եւ ունկնդիրների համակրանքը: 3-րդ տեղում “Disney” հեռուստաալիքի աստղ, դերասանուհի եւ երգչուհի Դեմի Լովատոն է: Աղյուսակի առաջին տասնյակում են […]

Հարսանեկան տորթն աճուրդի կհանվի

Բրիտանական արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի մի կտոր աճուրդի է հանվել: Տորթը “PFC Auctions” աճուրդի տանը տրամադրել է անանուն վաճառողը: Վաճառքի հանված կտորը մրգային տորթի 650 կտորներից մեկն է: Առաջին կտորը վաճառվել է 2012-ի մայիսին: Այն վաճառվել է 1971 ֆունտ ստեռլինգով: Տորթի կտորի նախնական գին է նշանակվել 215 ֆունտ: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 27-ին: […]

ՀՀ արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նույն օրը նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Լոս Անջելեսում գտնվող հեղինակավոր “Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ” քաղաքագիտական կենտրոնում: Կալիֆորնիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաեւ  համայնքային կառույցների ղեկավարների հետ: Լոս-Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարքերկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Հայաստան Համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:  

Գուտին հեռանում է մեծ ֆուտբոլից

Իսպանիայի հավաքականի և արքայական ակումբի  նախկին կիսապաշտպան Գուտին հայտարարել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին: Գուտին պատմել է, որ ինքը մի քանի առաջարկ է ստացել , սակայն դրանք բոլորը մերժել է, քանի որ վերջնական որոշումն արդեն կայացաված է. նա հեռանում է: ‘Իհարկե, ես կցանկանայի դառնալ մարզական տնօրեն կամ մարզիչ: Կարող էի երիտասարդներին մարզել, օրինակ` “Ռեալում”: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի