Հարսանեկան տորթն աճուրդի կհանվի
Բրիտանական արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի մի կտոր աճուրդի է հանվել: Տորթը “PFC Auctions” աճուրդի տանը տրամադրել է անանուն վաճառողը:
Վաճառքի հանված կտորը մրգային տորթի 650 կտորներից մեկն է: Առաջին կտորը վաճառվել է 2012-ի մայիսին: Այն վաճառվել է 1971 ֆունտ ստեռլինգով:
Տորթի կտորի նախնական գին է նշանակվել 215 ֆունտ: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 27-ին:
Հարսանեկան տորթը միակ քաղցրավենիքը չէ, որ այդ օրը վաճառքի կհանվի: Աճուրդին կարելի է ձեռք բերել նաեւ կտորներ 1981-ին կայացած արքայազն Չարլզի եւ արքայադուստր Դիանայի, 1973-ին կայացած արքայադուստր Աննայի եւ Մարկ Ֆիլիպսի, 1986-ին կայացած արքայազն Էնդրյուի եւ Սառա ֆերգյուսոնի հարսանեկան տորթերից:
Աճուրդի տանը նշել են, որ բոլոր տորթերը շատ լավ են պահպանվել:
Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը, ովքեր ամուսնությունից հետո ստացան Քեմբրիջյան դուքսի եւ դքսուհու տիտղոսները, պսակադրվել են 2011-ի ապրիլի 29-ին Ուեսթմինսթերյան աբբայությունում: Զույգն առայժմ երեխաներ չունի: