04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գուտին հեռանում է մեծ ֆուտբոլից

Իսպանիայի հավաքականի և արքայական ակումբի  նախկին կիսապաշտպան Գուտին հայտարարել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին: Գուտին պատմել է, որ ինքը մի քանի առաջարկ է ստացել , սակայն դրանք բոլորը մերժել է, քանի որ վերջնական որոշումն արդեն կայացաված է. նա հեռանում է: ‘Իհարկե, ես կցանկանայի դառնալ մարզական տնօրեն կամ մարզիչ: Կարող էի երիտասարդներին մարզել, օրինակ` “Ռեալում”:

“Ռեալի” կազմում Գուտին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը և երեք անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող:

Իր որոշման մասին հայտարարելիս Գուտին անդրադարձել է նաև ‘Ռեալի’ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` վերջին ժամանակների տխրությանը:

‘Եթե Ռոնալդուն տխուր էր, ապա դա պայմանավորված չէր ֆինանսական դժգոհություններով: Դա ինչ-որ անձնական հարց է եղել: Գուցեև նա սիրո ու ուշադրության պակաս ունի: Դա հաստատ մի բան է, որի կարիքը մենք ժամանակ առ ժամանակ զգում ենք’,-ասել է Գուտին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ