19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2012

Հայաստանի նախագահները առանձին են տոնել Անկախությունը. 168 ժամ

“168 ժամը” նկատել է, որ ինչպես ամեն տարի, երեկ եւս Անկախության տոնը Հայաստանում նշվեց հատվածաբար: Իշխանությունները` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության օրը տոնում էին Մարզահամերգային համալիրում կազմակերպված ընդունելության շրջանակներում, ընդդիմության մի մասը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նույն բանն անում Էր Սարյանի արձանի պուրակում, ընդդիմության մյուս մասը` Մարզահամերգային համալիրում էր Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը […]

Քոչարյանին ոչ են ասել. Հրապարակ

   Ռուսաստանյան իշխանական շրջանակներն իսպառ բացառում են Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունը, ինչպես նաեւ նրա վերադարձը վարչապետի “տեսքով”: Այս թեմային անդրադարձել է “Հրապարակ”-ը:  Նախ գտնելով, որ երկու գլուխ մեկ կաթսայում չի կարող եփվել, եւ հետո` նեղված են Քոչարյանից, որը մաքուր ռուսիստտկան ուժ ԲՀԿ-ում փորձեց ներդնել արեւմտամետ ուժերին` հանձին մորմոնների ջերմ բարեկամ Վարդան Օսկանյանի: Ու […]

ԲՀԿ-ական պատգամավորներն անորոշության մեջ են. Ժամանակ

 Երկուշաբթի օրվանից ԱԺ մշտական հանձնաժողովները սկսելու են 2011թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։ “Այնպես որ, ԱԺ առաջիկա նիստում խորհրդարանը գնահատական է տալու կառավարության գործունեությանը։ Այս առթիվ ԲՀԿ-ն անորոշ վիճակում է հայտնվել. հայտնի է, որ  Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը մայիսին մեծ հանդիսավորությամբ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին եւ իրեն այլընտրանք հռչակեց իշխանությանը։ […]

Լևոն Զուրաբյանը մեղադրում է մամուլին

Սեպտեմբերի 21-ին ՀԱԿ-ն իր հանրահավաքին այդպես էլ չխոսեց նախագահական ընտրությունների և իրենց հավանական թեկնածուի մասին: Բացի առաջին նախագահից, որպես ՀԱԿ-ի թեկնածու, շրջանառվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Henaran.am-ը Լևոն Զուրաբյանին խնդրեց մեկնաբանել այս լուրերը: ՛՛Մեր մամուլը արդեն դարձել է քաղաքական իրադարձությունների մոգոնող, տարածող, հետո հերքող, հետո նորից հաստատող, հետո նորից հերքող, […]

Շնորհավորել են նախկին եւ ներկա նախագահները

Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել են Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Քվենթին Բրայսը, Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը, Թուրքիայի Հանրապետության նախագահ […]

ՀԱԿ-ի “մինի” հանրահավաքը /ֆոտո/

Այսօր երեկոյան Սարյանի արձանի մոտ մեկնարկեց ՀԱԿ-ի կարելի է ասել` մինի հանրահավաքը: Այս անգամ հանրահավաքի մասնակիցների թիվը հազիվ հասնում է 250-ի: Նախ, ելութով հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:  Նա շնորհավորեց  ազատ, անկախ Հայաստանի տոնը: Ապա հայտարարեց, որ պետք է վերացնել “ներքին ոչնչությանը”: ՛՛Այս տոնն ամեն տարվա հետ ավելի է խամրում, վերածվում օրացույցի էջին գամված […]

Վիտամիններ, որոնք նպաստում են սեքսուալ կյանքին

Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են, որ 4 կոնկրետ վիտամիններ մարդկային օրգանիզմում  ուղիղ կապ ունեն սեքսուալ կյանքի որակի հետ: Մասնագետներին նույիսկ հաջողվել է պարզել` որոնք են այդ վիտամինները: Պարզվել է, որ դրանք ամենաօգտակար վիտամիններն են` А, С, Е վիտամինները եւ  В վիտամինների կոմպլեքսը: Դրանց պակասությունն օրգանիզմում սեռական հորմոնների մակարդակի նվազման պատճառ է դառնում, որի հետեւանքով նվազում է նաեւ […]

“Տղամարդ Հայաստանս”

 “Հայաստանի 3-րդ հանրապետությունը ծնվեց` դառնալով 1-ին և 2-րդ հանարապետությունների ժառանգորդը: Դժվարությունները, փորձությունները բազմաթիվ էին և են”,-Henaran.am-ի հետ զրույցում շնորհավորելով հայաստանցի և սփյուռքի հայությանը` ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: “Ժամանակի ընթացքում Հայաստանս առնականացել է, տղամարդ է դարձել շատ իմաստներով` ի դժբախտություն մեր բարին չցանկացող որոշ երկրների”: Դերասանը ցավում է, որ շատերն են հեռանում Հայաստանից` չդիմանալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի