16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ի “մինի” հանրահավաքը /ֆոտո/

Այսօր երեկոյան Սարյանի արձանի մոտ մեկնարկեց ՀԱԿ-ի կարելի է ասել` մինի հանրահավաքը: Այս անգամ հանրահավաքի մասնակիցների թիվը հազիվ հասնում է 250-ի:

Նախ, ելութով հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:  Նա շնորհավորեց  ազատ, անկախ Հայաստանի տոնը: Ապա հայտարարեց, որ պետք է վերացնել “ներքին ոչնչությանը”:IMG_0611

՛՛Այս տոնն ամեն տարվա հետ ավելի է խամրում, վերածվում օրացույցի էջին գամված սոսկ կարմիր թվի՛՛,-հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ անկախության առաջին տարիներն ավելի ուրախ էին, քան հիմա է:  ՀՀ կառավարիչների դերում հայտնվել են գանձագողերը, ՛՛գողը որ տնից լինի, եզը երթիկով կհանեն՛՛-շարունակեց Փաշինյանը, աշխատասենյակում նստած պաշտոնյաներին անվանելով “գալստուկավոր բոշաներ”: -Եկել է սխաներն ուղղելու ժամանակը, ցեխոտվել ենք , եկել է մաքրվելու ժամանակը՛՛,-եզրափակեց Փաշինյանը:

Լեւոն Զուրաբյանը նշեց,թե իրենց  մեղքը չէ, որ ՀԱԿ-ը դեռ չի ավարտել իր պայքարը հաղթանակով: Իսկ Հրանտ Բագրատյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Հայաստանը պետք է դառնա դեմոկրատական հանրապետություն: Հանրահավաքը ելույթով եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը:IMG_0622

՛՛Օրինականության հաստատում, կոռուպցիա, շրջափակում, հայ-թուրքական հարաբերություններ, ԼՂՀ հարց՛՛, սրանք այն հինգ խնդիրներն են, որոնք պետք է լուծի ՀՀ իշխանությունը՝ ըստ առաջին նախագահի:  ՛՛Վերջին երեքը միայն մեզնից կախված չեն, չպետք է միակողմանիորեն մեղադրել միայն մեր իշխանություններին, դրանք կախված են նաև արտաքին ուժերից: Բայց մյուս խնդիրները կախված են մեր իշխանավորներից, որոնց համար պետք է բարի կամ ինչպես մոդայիկ է ասել՝ քաղաքական կամք՛՛,-ասաց ՀԱԿ առաջնորդը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ