17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

“Տղամարդ Հայաստանս”

 “Հայաստանի 3-րդ հանրապետությունը ծնվեց` դառնալով 1-ին և 2-րդ հանարապետությունների ժառանգորդը: Դժվարությունները, փորձությունները բազմաթիվ էին և են”,-Henaran.am-ի հետ զրույցում շնորհավորելով հայաստանցի և սփյուռքի հայությանը` ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: “Ժամանակի ընթացքում Հայաստանս առնականացել է, տղամարդ է դարձել շատ իմաստներով` ի դժբախտություն մեր բարին չցանկացող որոշ երկրների”: Դերասանը ցավում է, որ շատերն են հեռանում Հայաստանից` չդիմանալով 21-ամյա երիտասարդ պետության առջև ծառացած խնդիրներին: Լավատես մարդ լինելով` ժողովրդական արտիստը հավատում է, որ ժամանակը կգա, և յուրաքանչյուրն էլ կունենա իր երազած բարեկեցիկ կյանքը:

Տաղանդավոր դերասանը շատ լավ է հիշում անկախության առաջին օրը: “Դա աննախադեպ բան էր: Գրեթե 100 տոկոսը համաձայն էր, որ երկիրը հռչակվի անկախ, և ես հիացած էի մեր ժողովրդի այդ կարգի մտածելակերպից, կեցցեն”,-ընդգծեց նա:

Այսօր Մանուկյանը տոնը նշելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում: Ասաց` նախագահն է հրավիրել:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ