16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ական պատգամավորներն անորոշության մեջ են. Ժամանակ

 Երկուշաբթի օրվանից ԱԺ մշտական հանձնաժողովները սկսելու են 2011թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։

“Այնպես որ, ԱԺ առաջիկա նիստում խորհրդարանը գնահատական է տալու կառավարության գործունեությանը։

Այս առթիվ ԲՀԿ-ն անորոշ վիճակում է հայտնվել. հայտնի է, որ  Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը մայիսին մեծ հանդիսավորությամբ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին եւ իրեն այլընտրանք հռչակեց իշխանությանը։

Այս դեպքում եւս ԲՀԿ-ն կցանկանար ընդդիմադիր ներկայանալ հասարակությանը, սակայն 2011թ. ԲՀԿ-ն անմիջական մասնակցություն է ունեցել կառավարության գործունեությանը՝ նախարարի իր 4 պորտֆելներով։ Այնպես որ, դեմ քվեարկելը, թերեւս, այնքան էլ ճիշտ չի հասկացվի, իսկ ԲՀԿ-ականներն էլ ստիպված կլինեն մասնակի քննադատել կառավարությանը՝ միայն այն ոլորտները, որոնք ԲՀԿ նախարարները չեն ղեկավարել”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ