20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նույն օրը նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Լոս Անջելեսում գտնվող հեղինակավոր “Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ” քաղաքագիտական կենտրոնում: Կալիֆորնիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաեւ  համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Լոս-Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարքերկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Հայաստան Համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ