10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2012

Պահանջում են ազատ արձակել Վահագն Չախալյանին

 2012թ. սեպտեմբերի 23-ին Ախալքալաքում կայացավ ցույց ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի։ Ախալքալաքի կենտրոնական` Մաշտոցի հրապարակում հավաքված հարյուրավոր ջավախքահայեր դատապարտեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները եւ պահանջեցին ազատ արձակել Վահագն Չախալյանին։ Ցույցի նախաձեռնող` “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի անդամները հայտարարեցին, որ իշխանություններից դրական արձագանքի բացակայության դեպքում ի պաշտպանություն Վահագն […]

Հրդեհը հնարավոր է հասնի անտառածածկ տարածք /ֆոտո/

“Թռչկան”  քաղաքացիական նախաձեռնությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի հարակից տարածքում: Ըստ նրանց, հրդեհը վտանգում է նաեւ անտառածածկ տարածքները: Բնապահպաններն ահազանգել են հրշեջ ծառայություն, մեկ մեքենա է եկել, ինչը քիչ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նախաձեռնության հարցմանն ի պատասխան ասել են, որ լրացուցիչ տեխնիկա է ուղարկվել: Լուսանկարները՝Գեդեոն Սիմոնյանի եւ Սեւակ Գալստյանի

Գեղարքունիքի հինգ համայնքում քաղաքապետ են ընտրելու

Գեղարքունիքի  մարզի 5 քաղաքներում` Գավառում, Մարտունիում, Սեւանում, Ճամբարակում եւ Վարդենիսում այսօր քաղաքապետ են ընտրելու:  Գավառի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 5 թեկնածուներ, Մարտունի քաղաքի համար` 3, Սեւանի` 1, Ճամբարակի` 1 եւ Վարդենիսի քաղաքապետի համար 2 թեկնածու: Բոլոր քաղաքներում առաջադրվել են նաեւ  գործող քաղաքապետերը, բացառությամբ Սեւանի: Հետաքրքիր է, որ այստեղ առաջադրված 10 թեկնածուներից քվեարկվելու  է միայն […]

Նախնյաց հիշատակի տոնը Գարեգին Նժդեհի մասունքների մոտ

Հայ արիներն ու ազգայնականները սեպտեմբերի 23-ին նշել են արդեն ավանդական դարձած Նախնյաց տոնը: Հայ Արիական Միաբանության կազմակերպած տոնակատարությանը մասնակցել են նաեւ սփյուռքահայեր ու այլազգի հյուրեր: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Խուստուփ լեռան լանջին, մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կատարել են հայ-արիական (արիադավան-հեթանոսական) ծիսական արարողություն՝ փառաբանելով […]

Ընտրողների մոտ 13 տոկոսը քվեարկել է

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 79 737 կամ 12.43% է:   Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:

Աբովյանում ընտրողները ակտիվ չեն

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Աբովյանում գործող 25 ընտրատեղամասերում քվեարկությանը քիչ մարդ է մասնակցում: Ընտրողները թերեւս դեռ ցանկություն չունեն քվեարկության գնալու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առավոտյան ժամը 10.30.-ի սահմաններում մոտ հարյուր ընտորղ էր մասնակցել: Հիշեցնենք, որ այստեղ եւ համայնքի ղեկավար են ընտրում, եւ ավագանու անդամներ: Քաղաքապետի թեկնածուները երկուսն ենէ գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարո Գուլոյանն ու անկուսակցական, […]

Նախագահը շնորհավորել է արվեստագետներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ, մաղթել առողջություն, երջանիկ կյանք եւ ստեղծագործական նոր հաջողություններ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, երջանկություն եւ հետագա բեղմնավոր գործունեություն:

Թեժ պայքար մարզերում. ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի մի շարք մարզերում այսօր` սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մասնավորպես, ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում: Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանա 262 համայնքներում, իսկ ավագանու ընտրություններ կանցկացվեն 281 համայնքներում: 262 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 699 թեկնածու: Օրենքով սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել 177 քաղաքացի: Քվեարկությանը […]

Ֆրանսահայ գործարարի գլխավորած պատվիրակությունը նախագահականում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ֆրանսահայ գործարար Սերժ Չուրուկին և նրա հետ Հայաստան ժամանած ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ամենատարբեր՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարական աշխատանքների և արտադրանքի, արդյունաբերության, առևտրային խոշոր կենտրոնների կառուցման ու շահագործման և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հեղինակավոր գործարարներ, ովքեր Ֆրանսիայի տնտեսական և քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի