28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գեղարքունիքի հինգ համայնքում քաղաքապետ են ընտրելու

Գեղարքունիքի  մարզի 5 քաղաքներում` Գավառում, Մարտունիում, Սեւանում, Ճամբարակում եւ Վարդենիսում այսօր քաղաքապետ են ընտրելու:  Գավառի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 5 թեկնածուներ, Մարտունի քաղաքի համար` 3, Սեւանի` 1, Ճամբարակի` 1 եւ Վարդենիսի քաղաքապետի համար 2 թեկնածու:

Բոլոր քաղաքներում առաջադրվել են նաեւ  գործող քաղաքապետերը, բացառությամբ Սեւանի: Հետաքրքիր է, որ այստեղ առաջադրված 10 թեկնածուներից քվեարկվելու  է միայն Գեղարքունիքի նախկին մարզպետ, Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ կողմից առաջադրված Ռուդիկ Ղուկասյանը:

 

Ինքնաբացարկներ են եղել Վարդենիս եւ Գավառ քաղաքներում, Աստղաձոր, Վաղաշեն, Վարդենիկ, Ծակքար, Ծովագյուղ, Նորատուս եւ մի շարք այլ գյուղական համայնքներում:
Մեկական թեկնածու է քվեարկվում  Ծակքարի, Նորատուսի, Լճաշենի, Ախպրաձորի, Վարդաձորի, Գանձակի, Լանջաղբյուրի, Բերդկունքի, Գեղամասարի, Վերին Շորժայի գյուղական համայնքներում: Այստեղ առաջադրված են գյուղապետերը:

Գյուղապետի պաշտոնի համար  լուրջ մրցակցություն է Կարմիրգյուղում, որտեղ առաջադրված է յոթ թեկնածու: Պակաս թեժ չէ նաեւ  Ծովազարդում, Լճավանում եւ Մարտունի գյուղերում: Այս համայնքներում առաջադրված են  չորսական թեկնածուներ:

 

 

Ավելացնենք, որ ՏԻՄ ընտրություններ են կայանում  մարզի 63 համայնքներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ