Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը չեն էժանանա

‘Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի գները չեն փոխվի’,- Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՖՖ լրատվական բաժնի պետ Տիգրան Իսրայելյանը: Գները չեն իջեցվի, քանի որ դրանք մի քանի անգամ ավելի ցածր են նման հանդիպումների միջազգային տոմսերի սահմանված գներից: Բացի դա սահմանելով 4 կարգի տոմսեր` 3000, 5000, 7000 եւ 10.000 դրամ արժողությամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլորին հնարավորություն է ընձեռել ընտրություն կատարելու: […]