Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը ՏԻՄ ընտրությունները գնահատել է միջազգային չափանիշներին համապատասխան

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար Անրի Ֆերալն այսօր` սեպտեմբերի 24-ին, ներկայացրեց Հայաստանում սեպտեմբերի 9-23-ը կայացած ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները:
Ընդհանուր առմամբ, դիտորդները նշում են, որ ընտրությունները կարելի է գնահատել միջազգային չափանիշներին համապատասխան: Կատարելագործման կարիք ունեն կուսակցությունների քիչ ներգրավվածությունը ընտրական գործընթացին, ինչպես նաեւ կին թեկնածուների սակավաթիվ լինելը: Ըստ Ֆերալի` կուսակցությունների քիչ ներգրավվածությունը մի քանի պատճառ կարող է ունենալ` ինչպես ֆինանսական խնդիրները, այնպես էլ` տեղական մարմինների ընտրությունների դերի թերագնահատում:
Դիտորդները կարծիք հայտնեցին, որ ընտրատեղամասերում ընտրական գործընթացները տեխնիկապես վերահսկող անձանց նկատմամբ քաղաքական ճնշման ռիսկերը ցածր էին, ինչը հիմնականում վերաբերում է դպրոցների եւ ուսումնարանների տնօրեններին, որտեղ հիմնականում բացվում են ընտրատեղամասերը: