14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաստանում հայերը մեծ թվով ընդդիմադիր զանգված են ձևավորում

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է իշխող կուսակցության և Բիձինա Իվանաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կոալիցիայի միջև:

Ընտրություններին մասնակցելու է 14 կուսակցություն: ՌԴ-ում գտնվող վրացիները չեն կարողանալու մասնակցել հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարնական ընտրություններին՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև առկա լարվածության պատճառով: Վրացական խորհրդարանական ընտրություններին այսօր անդրադարձավ փորձագետ Ալիկ Էրոյանցը:

Փորձագետի խոսքով՝  թեժ պայքարը մեկնարկեց այն պահին, երբ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին, ինչին հաջորդեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից վերջինիս Վրաստանի քաղաքացիությունից զրկելու քայլը:

Բանախոսը նշեց, որ Վրացական բանտերում տեղի ունեցող կտտանքների մասին կադրերի ի հայտ գալը կարող է բացասականորեն ազդել իշխող կուսակցության վարկանիշի վրա և դրականորեն՝ ընդդիմության վարկանիշի վրա:

Խոսելով խորհրդարանական ընտրություններին հայության մասնակցության մասին՝ Էրոյանցը նշեց, որ ընդդիմադիր տրամադրություն ունեցող բավական մեծ զանգված է հավաքվել նաև հայության շրջանում, ովքեր փորձում են աջակեցլ իրենց մեծամասնական թեկնածուներին: Սակայն, հիշելով, որ նախորդ ընտրություններում հայերի մեծամասնությունն իր ձայները տվել է իշխող կուսակցությանը՝ բանախոսը նշեց, որ այս անգամ էլ հավանաբար նույնը կկրկնվի:

Ամեն դեպքում Էրիկ Էրոյանցը հույս ունի, որ վրացական խորհրդարանում ընդգրկվող պատգամավորները ավելի ակտիվ կպայքարեն հայերի իրավունքների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ