17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը չեն էժանանա

‘Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի գները չեն փոխվի’,- Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՖՖ լրատվական բաժնի պետ Տիգրան Իսրայելյանը: Գները չեն իջեցվի, քանի որ  դրանք մի քանի անգամ ավելի ցածր են նման հանդիպումների միջազգային տոմսերի սահմանված գներից:  Բացի դա սահմանելով 4 կարգի տոմսեր` 3000, 5000, 7000 եւ 10.000 դրամ արժողությամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլորին հնարավորություն է ընձեռել ընտրություն կատարելու:

Նշենք նաև, որ հիմնական տրիբունաների տոմսերի գները, որոնք ավանդաբար համարվում են հիմնական երկրպագուների տրիբունաներ, 3000-ից 7000 դրամի սահմաններում են: Տոմսերի սահմանված գներում էական փոփոխություններ չեն եղել նախկինի համեմատ եւ սահմանված գները ծանոթ են ֆուտբոլի երկրպագուներին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլասերները երեկ նամակով դիմել էին ՀՖՖ նախագահին` տոմսերի գներն իջեցնելու խնդրանքով: Ֆուտբոլասերները մտավախություն ունեն, որ տոմսերը թանկ են, և այդ պատճառով հանդիսատեսի թիվն էլ նվազ կլինի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ