12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

ՀԱԿ-ն արդեն ընտրել է. Չորրորդ ինքնիշխանություն

ՀԱԿ-ի անդամ պատգամավորներն ընտրել են այն հանձնաժողովները, որտեղ իրենք աշխատելու են: Ըստ ”Չորրորդ ինքնիշխանության”, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգրկվել է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ`Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Հրանտ Բագրատյանն ընդգրկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Ստեփան Դեմիրճյանն ընդգրկվել է Մարդու իրավունքների […]

Վլադիմիր Գասպարյանը դեռ գոհ չէ

Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների, բաժինների պետեր, ինչպես եւ այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով օպերատիվ-ծառայողական գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին եւ բարեփոխումների ընթացքին` նշեց, որ, այնուամենայնիվ, դեռեւս կան ծառայողներ, որոնք լիովին չեն ընկալել […]

Հովհաննես Սահակյանը դարձավ պատգամավոր

Ինչպես արդեն ետղեկացրել են, Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է կապի եւ  տրանսպորտի նախարար: Նրա փոխարեն ՀՀԿ համամասնական ցուցակից պատգամավոր է դառնալու Հովհաննես Սահակյանը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա չբացառեց, որ Սահակյանն էլ կդառնա ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Գագիկ Բեգլարյանը նախարար. ՀՀԿ-ն հաստատեց կառավարության ցանկը /վիդեո/

Ուրբաթ կայացած  Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ավարտից հետո, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ կուսկացությունը որոշել է,  ՀՀԿ-ի քվոտայով նշանակվելիք նախարարների ցանկը: Տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնում կլինի  Արմեն Գեւորգյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան Արտաքին գործերի նախարար` […]

Մոսկվայում բացվել է Քեյթ Մոսի եւ Միլա Յովովիչի էրոտիկ լուսանկարների ցուցահանդեսը /ֆոտո//վիդեո/

Մոսկվայում բացվել է “Pirelli օրացույց-2012″ ցուցահանդեսը, որը ներկայացնում է 12 հայտնի մարդկանց մերկ լուսանկարները: Այս տարի էրոտիկ պարբերականի համար մերկ լուսանկարվողների թվում են նաեւ մոդելներ Քեյթ Մոսը, Նատաշա Փոլին եւ դերասանուհի Միլա Յովովիչը: Օրացույցի 39-րդ թողարկման վրա աշխատել է նյույորքցի հայտնի լուսանկարիչ Մարիո Սորենտին: Նկարահանումները տեղի են ունեցել ֆրանսիական Կորսիկա կաղզում: Ընդհանուր առմամբ` օրացույցի համար […]

Կալանավորվեց կալանավայրերի վարչության նախկին պետը

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մոտ մեկ ժամ առաջ կալանավորվեց  ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քր.Օր.-ի 38 hանցակիցների տեսակները, 35 Հանցագործության նախապատրաստությունը  եւ 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի սպանությունը, որ կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով […]

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը. վարչապետի շնորհավորանքը /վիդեո/

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ գործադիր նիստը: Սովորույթի համաձայն վարչապետը կառավարության շենքից ոտքով քայլեց դեպի ՀՀԿ գրասենյակ եւ նկատելով, որ Henaran.am-ի լրագրողը հագել է Հայաստանի պետական դրոշի գույներով շապիկ, ժպտաց, շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ: Հիշեցնենք, որ հունիսի 15-ը Հայաստանի պետական խորհրդանշանների օրն է:

Շվեդիայում մտադիր են տղամարդկանց ստիպել նստած հոգալ բնական կարիքները

Շվեդիայի ձախ կուսակցականները մտադիր են օրենք ընդունել, որը կստիպի տղամարդկանց նստած վիճակում հոգալ իրենց բնական կարիքները, գրում են շվեդական ԶԼՄ-ները: Կուսակցականներն իրենց նախաձեռնությունը բացատրում են հիգիենան պահպանելու նկատառումներով: Նրանց խոսքով` նման օրենքի շնորհիվ հասարակական զուգարաններում մաքրություն կպահպանվի, եւ զուգարանների մյուս հաճախորդները կքայլեն մաքուր հատակի վրա: Որպես իրենց մտադրության հաստատում “ձախերը” ներկայացնում են բժշկական հատուկ հետազոտության […]

Բուլղարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Գեորգի Կարաստամատովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրել եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա բարեկամական փոխհարաբերությունների էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի