17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոսկվայում բացվել է Քեյթ Մոսի եւ Միլա Յովովիչի էրոտիկ լուսանկարների ցուցահանդեսը /ֆոտո//վիդեո/

ՔեյթՔեյթ2ՄիլաՄոսկվայում բացվել է “Pirelli օրացույց-2012″ ցուցահանդեսը, որը ներկայացնում է 12 հայտնի մարդկանց մերկ լուսանկարները: Այս տարի էրոտիկ պարբերականի համար մերկ լուսանկարվողների թվում են նաեւ մոդելներ Քեյթ Մոսը, Նատաշա Փոլին եւ դերասանուհի Միլա Յովովիչը:

Օրացույցի 39-րդ թողարկման վրա աշխատել է նյույորքցի հայտնի լուսանկարիչ Մարիո Սորենտին: Նկարահանումները տեղի են ունեցել ֆրանսիական Կորսիկա կաղզում: Ընդհանուր առմամբ` օրացույցի համար լուսանկարվել են 9 մոդելներ եւ 3 դերասանուհիներ:

Անվադողեր արտադրող իտալական “Pirelli” ընկերությունը առաջին անգամ թողարկել է նման օրացույց 1964-ին, որի հեղինակն էր լեգենդար “The Beatles” խմբի պաշտոնական լուսանկարիչ Ռոբերտ Ֆրիմանը: Օրացույցը լույս է տեսնում ամեն տարի: Այն չի թողարկվել միայն 1975-83-ին` նավթային ճգնաժամի պատճառով: Օրացույցի համար տարբեր ժամանակներում լուսանկարվել են ամենահայտնի դերասանուհիներն ու մոդելները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ