13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շվեդիայում մտադիր են տղամարդկանց ստիպել նստած հոգալ բնական կարիքները

Շվեդիայի ձախ կուսակցականները մտադիր են օրենք ընդունել, որը կստիպի տղամարդկանց նստած վիճակում հոգալ իրենց բնական կարիքները, գրում են շվեդական ԶԼՄ-ները:

Կուսակցականներն իրենց նախաձեռնությունը բացատրում են հիգիենան պահպանելու նկատառումներով: Նրանց խոսքով` նման օրենքի շնորհիվ հասարակական զուգարաններում մաքրություն կպահպանվի, եւ զուգարանների մյուս հաճախորդները կքայլեն մաքուր հատակի վրա:

Որպես իրենց մտադրության հաստատում “ձախերը” ներկայացնում են բժշկական հատուկ հետազոտության արդյունքները, որն իբր թե ապացուցում է, որ տղամարդկանց համար ավելի արդյունավետ է նստած հոգալ իրենց բնական կարիքները: Բացի այդ, նրանք նշում են, որ նման “մանրուքը” նվազեցնում է տարբեր հիվանդություններով վարակվելու հավանականությունը եւ այդ կերպ “ավելի առողջ” դարձնում նրանց սեռական կյանքը:

Շվեդ պրոֆեսորներն արդեն հայտնել են իրենց դժգոհությունը “ձախերին”` հայտնելով, որ նրանց նախաձեռնությունը ոչ մի կերպ չի նպաստի հասարակական զուգարանների մաքրությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ