09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բուլղարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Գեորգի Կարաստամատովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրել եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա բարեկամական փոխհարաբերությունների էլ ավելի ամրապնդման եւ ընդլայնման գործում: Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ հայ եւ բուլղար ժողովուրդների պատմական ճակատագրերը շատ նման են եւ նրանք կապված են շուրջ հազարամյա պատմաքաղաքակրթական խորը կապերով եւ միմյանց հանդեպ տածում են եղբայրական զգացումներ:

Դեսպան Կարաստամատովը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու եւ դրանում նորանոր ոլորտներ ներառելու համար:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ փոխգործակցության ընդլայնման, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության, առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ