Գագիկ Բեգլարյանը նախարար. ՀՀԿ-ն հաստատեց կառավարության ցանկը /վիդեո/
Ուրբաթ կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ավարտից հետո, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ կուսկացությունը որոշել է, ՀՀԿ-ի քվոտայով նշանակվելիք նախարարների ցանկը:
Տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնում կլինի Արմեն Գեւորգյանը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան
Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան
Կրթության եւ գիտության նախարար` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան
Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարյան
Ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյան
Ըստ Շարմազանովի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի անունը հայտնի կդառնա կառավարության նիստում: ՀՀԿ-ն որոշել է այս պաշտոնում նշանակել անկուսակցական նախարարի:
Նա չբացառեց, որ դա կարող է լինել Հայասատանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Նիստի ժամանակ մարզպետների եւ փոխնախարարների հարց չի քննարկվել: Ինչ վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին, ապա նա կշարունակի պատգամավորական աշխատանքը: