09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի անեկդոտը ՀՀԿ-ի մասին է … /վիդեո/

“Ու՞մ օգտին եք քվեարկելու,”-հարցնում է մեկը մյուսին,-“դե իհարկե` Հանրապետականի”, -լինում է պատասխանը: Մյուսի պատասխանը` “դե լավ, ուզում ես մի ասա”,-նեղացած ասում է ընկերը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանարահավաքն սկսվեց այս անեկդոտով, որն օրերս ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էր լրագրողներին պատմել: ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանի խոսքով` 20 օր տեւաց ՀԱԿ-ի քարոզարշավը` սկսեցին Ապարանից, վերջացնում են Երեւանով, եւ հասկացան, […]

Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր երկրում լավ ընտրություններ անցնեն. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 3-ին, ընդունել է 2012-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին եւ առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Սերժ Սարգսյանը ողջունել է ներկայանալի կազմով Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին եւ վստահություն հայտնել, […]

Նախընտրական չափալախ, թե դանակահարություն

Աժ թիվ 29 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վահագն Մարտիրոսյանի համախոհների եւ մասնավորապես վստահված անձի` Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ մայիսի 2-ին  Լեռնապատի գյուղապետ` Վանո Եղիազարյանի մերձավորների կողմից  բռնարարք է կատարվել: Այս մասին լրագրողներին ասել է թեկնածուն: Նրա խոսքով, Իր  համախոհների եւ համայնքի ընդդիմադիր բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում, գյուղապետի որդին դանակով հարվածել է համայնքի […]

Շատ գործ, քիչ աղմուկ. ՀՀԿ առաջնորդը նոր միտք է շրջանառում

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ: Իր և իր գլխավորած կուսակցության անունից Հանրապետական կուսակցության նախագահը խոստացել է աշխատանք արդյունքի՛ համար և ո՛չ թե գովազդի: “Ես ունեմ պարզ սկզբունք. շատ գործ, քիչ աղմուկ: Եվ ընդհանրապես, մեր փոքր երկիրը վերջին հարյուրամյակում այնքան աղմուկ է լսել, […]

Երեւանի կենտրոնը կաթվածահար է

ԲՀԿ-ն կաթվածահար է արել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: Մատենադարանից Օպերա իջնող հատվածն ամբողջությամբ փակ է, մեծ խցանումներ են առաջացել, տաքսիները կամ չեն աշխատում, կամ հրաժարվում են սպասարկել: Հանրահավաքին թրջված քաղաքացիները  շտապում են հեռանալ քաղաքի կենտրոնից:  

Ուրուգվայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն: Այցի ընթացքում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի  բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս: Լուիս Ալմագրոն […]

Իրենց “հոժար կամքով” եկել էին Ծառուկյանին լսելու, բայց ԲՀԿ հանրահավաքը խափանվեց, /վիդեո, ֆոտո/

Մատենդարանի մերձակա հրապարակում  կայանալիք  ԲՀԿ հանրահավաքը անբարենպաստ եղանակը եւ հորդ անձրեւը խափանեցին:  Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, Կոտայքի մարզից, եւ հատկապես Աբովյան քաղաքից բազմաթիվ ավտոբուսներ էին շարված Մատենադարան տանող ճանապարհի երկայնքով:                                   ԲՀԿ հանրահավաքին հասցրեց կարճ ելույթ ունենալ ԲՀԿ-ական […]

Միասնական շտաբը ապահովում է ԲՀԿ-ի անօրինականությունը. Ռուբեն Հակոբյան /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր Henaran.am-ի խնդրանքով պարզաբանեց միասնական շտաբի աշխատանքներին “Ժառանգության” մասնակցության հարցը: “Նախատեսված էր ստորագրել համապարփակ փաստաթուղթ այդ շտաբի գործառույթների, ինչպես նաեւ վերահսկող մեխանիզմների մասին, եւ պետք է ստորագրվեր առաջին դեմքերի կողմից, եւ հաջորդ պայմանը` այս ընթացքում բացառվեին բարեգործությունները, ցավոք այս պայմանները չընդունվեցին, դրա համար մենք այդ շտաբում չկանք”,- շեշտեց նա: […]

Երեւան շտապող անվճար բարեգործական ավտոբուսը վթարի է ենթարկվել. no comment

Քիչ առաջ Աբովյան փողոցում մեծ խցանում էր առաջացել: Միմյանց էին բախվել Արմավիր-Երեւան գծի երկու բարեգործական անվճար ավտոբուսներն ու 36Ա համարի ավտոբուսը: Բախումն ամենայն հավանականությամբ ուժեղ չի եղել: Արմավիրցիներով լցված ավտոբուսի ուղեւորները Henaran.am-ի թղթակցին ասել են, որ շտապում են Մատենադարանի հրապարակ, որտեղ այսօր ժամը 17.00-ին տեղի է ունենալու ԲՀԿ հանրահավաքը: Ի դեպ, ի տարբերություն քաղաքային տրանսպորտի, որն արդեն դատարկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված