07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Երեւան շտապող անվճար բարեգործական ավտոբուսը վթարի է ենթարկվել. no comment

Քիչ առաջ Աբովյան փողոցում մեծ խցանում էր առաջացել: Միմյանց էին բախվել Արմավիր-Երեւան գծի երկու բարեգործական անվճար ավտոբուսներն ու 36Ա համարի ավտոբուսը:

Բախումն ամենայն հավանականությամբ ուժեղ չի եղել:

Արմավիրցիներով լցված ավտոբուսի ուղեւորները Henaran.am-ի թղթակցին ասել են, որ շտապում են Մատենադարանի հրապարակ, որտեղ այսօր ժամը 17.00-ին տեղի է ունենալու ԲՀԿ հանրահավաքը:

Ի դեպ, ի տարբերություն քաղաքային տրանսպորտի, որն արդեն դատարկ էր, Արմավիրից եկող ավտոբուսների ուղեւորները ավտոբուսի մեջ սպասում էին, թե երբ է մեքենան շարժվելու:

Henaran.am-ի տեսախցիկի ֆիքսած կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ