09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Քոչարյանը խոսեց “շախմատային” լեզվով

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  բացառիկ հարցազրույց է տվել  Մեդիամաքս-ին, որը ներկայացնում ենք ստորեւ. – Կարելի՞ է համարել, որ քարոզչության նախավերջին օրը հարցազրույց տալու Ձեր համաձայնությունը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ցանկացաք ինչ-որ ձեւով մասնակցություն ունենալ նախընտրական արշավին: – Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որեւէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել եւ չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, […]

Վեց կուսակցություն տեսանկարահանելու են քվեարկության ընթացքն ու արդյունքները

Ընտրություններին մասնակցող 6 քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ նկարահանելու են քվեարկության ընթացքը ընտրատեղամասերում: Հայտարարությունում ասվում է. ‘Մենք` ‘Բարգավաճ Հայաստան’, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, ‘Օրինաց Երկիր’ կուսակցությունների ներկայացուցիչներս, կարեւորելով 2012 Ազգային ժողովի ընտրությունների անցկացման որակը ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի […]

Հոլիվուդի Փառքի արահետը համալրվեց եւս մեկ աստղով

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն արժանացել է Հոլիվուդի Փառքի արահետում իր անվանական աստղն ունենալու պատվին: Յոհանսոնն, ով վերջերս էկրան բարձրացած “Վրիժառուները” ֆիմի հերոսուհին է, հանդիսավոր արարողությանը ժամանել է նկարահանման հրապարակի զուգընկեր Ջերեմի Ռեների հետ: “Երբ ինձ ասացին, որ ես արժանացել եմ անվանական աստղի Փառքի արահետում, ես մտածեցի, որ եկել է նաեւ իմ ժամանակը` սա ճանապարհ է […]

Իմաստ չունի պնդել, որ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի հետ. “Ժառանգություն”

Այս քարոզարշավը շահեկանորեն տարբերվեց նախորդներից, քանի որ իշխանության կողմից շատ քիչ ենք տեսնում օրենքի խախտման դեպքեր”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, եւ հավելեց, որ այս ընթացքում լուրջ ցնցումներ չեն եղել: “Մայիսի 6-ից հետո մենք մեր գնահատականը կտանք, որը ոչ մեկի հետ պայմանավորված չէ”,-ընդգծեց Հակոբյանն ու անդրադարձավ միասնական շտաբի անդամների […]

Հացադուլ ԿԸՀ-ի քթի տակ /ֆոտո, վիդեո/

                Մարտի մեկի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ասուլիսից հետո պատրաստվում է գնալ ԿԸՀ եւ մեկ շաբաթյա հացադուլ անել` բոյկոտելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Արտավազդ Վարդանյանը մտավորականությանը եւ հասարակությանը կոչ է անում ինքնակազմակերպվել եւ այս ընտրություններին այլընտանք գտնել, […]

ԱՄՆ-ի հանրապետականների թեկնածուների շարքերը նվազում են

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչը դուրս է եկել նախագահական մրցապայքարից, տեղեկացնում է “Reuters”-ը: Նա  բավականին զիջում էր Հանրապետական փրայմերիզի ֆավորիտ Միթ Ռոմնիին: Գենգրիչը պաշտոնապես չի աջակցել Ռոմնիին, սակայն հայտնել է, որ Հանրապետականներն այլընտրանք չունեն, բացի Մասաչուսեթսի նախկին նահանգապետին աջակցելուց: Գենգրիչը հայտարարել է նաեւ, որ ընտրական մրցապայքարից դուրս գալը չի նշանակում, որ ինքը […]

Սյունեցին առանց ձեզ էլ տեր է … /վիդեո/

  ”Ամբոխավարությունն այնքան խորությամբ է նստած որոշ քարոզիչների մեջ, որ սյունիքյան հանդիպումներում տեղի անտեղի բացականչում են` մենք տեր ենք յուրաքանչյուրի ձայնին, ստիպված եմ հակադարձել, պարոնա՛յք, սյունեցին առանց ձեզ էլ տեր է իր արժանապատվությանը: Անցած մեկ ամսում դուք հնարավորություն ուենցաք լսելու քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, հատկապես սոցիալական ոլորտում շատերը ձեզ ոսկե սարեր խոստացան, ոչինչ չխնայեցին մեր […]

Թուրքերը “ոչ ալկոհոլային” հյուրանոց կբացեն

Թուրքական Մարդին քաղաքում հունիսին կբացվի նոր հյուրանոց, որը մյուս  հյուրանոցներից կտարբերվի նրանով, որ այնտեղ կտրականապես կարգելվի ալկոհոլը: Այն կբացակայի ոչ միայն սենյակների բարերից, այլ նաեւ հյուրանոցի ընդհանուր բարից եւ ճաշացանկից, հաղորդում է “Travel”-ը: Ճամփորդների հիմնական մասը, որի վրա կենտրոնացած կլինի հյուրանոցը, գործարար-ճանապարհորդներն են, ովքեր լարված աշխատանքային օրվանից հետո հանգստի կարիք ունեն, ինչպես նաեւ մուսալմանները, ում […]

Սերժ Սարգսյանի մարտական ընկերը մարտական է տրամադրված …

Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25  ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Սասուն Միքայելյանը Henaran.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե  “մենք մեր մարտական ընկերների արյունը չենք ուրանում, չնայած ոմանք փոխել են իրենց հայացքները”: Սերժ Սարգսյանը այդ մասին ասել է երեկ, Հրազդանում կայացած հանրահավաքի ժամանակ: Սասուն Միքայելյանը ներկա չէր հավաքին, նա նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված