03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքերը “ոչ ալկոհոլային” հյուրանոց կբացեն

Թուրքական Մարդին քաղաքում հունիսին կբացվի նոր հյուրանոց, որը մյուս  հյուրանոցներից կտարբերվի նրանով, որ այնտեղ կտրականապես կարգելվի ալկոհոլը: Այն կբացակայի ոչ միայն սենյակների բարերից, այլ նաեւ հյուրանոցի ընդհանուր բարից եւ ճաշացանկից, հաղորդում է “Travel”-ը:

Ճամփորդների հիմնական մասը, որի վրա կենտրոնացած կլինի հյուրանոցը, գործարար-ճանապարհորդներն են, ովքեր լարված աշխատանքային օրվանից հետո հանգստի կարիք ունեն, ինչպես նաեւ մուսալմանները, ում արգելված է ալկոհոլ օգտագործելը:

Հարկ է նշել, որ վերջերս Թուրքիայի հանգստյան գոտիներում ավելացել են “մուսուլմանական” հյուրանոցները, որտեղ ոչ միայն բացակայում է ալկոհոլը, այլ նաեւ առանձնացված են տղամարդկանց եւ կանանց լողափերը: Հյուրանոցների սեփականատերերը նախընտրում են դրանք անվանել ոչ թե “մուսուլմանական”, այլ` “ավանդական”, քանի որ իրենք առաջարկում են թուրքական ոճի հանգիստ:

Հյուրանոցային ցանցն ընդհանուր առմամբ նախատեսում է բացել 20 հյուրանոց, որոնցից յուրաքանչյուրում 100-150 համար կլինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ