Իմաստ չունի պնդել, որ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի հետ. “Ժառանգություն”
Այս քարոզարշավը շահեկանորեն տարբերվեց նախորդներից, քանի որ իշխանության կողմից շատ քիչ ենք տեսնում օրենքի խախտման դեպքեր”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, եւ հավելեց, որ այս ընթացքում լուրջ ցնցումներ չեն եղել:
“Մայիսի 6-ից հետո մենք մեր գնահատականը կտանք, որը ոչ մեկի հետ պայմանավորված չէ”,-ընդգծեց Հակոբյանն ու անդրադարձավ միասնական շտաբի անդամների համաձայնությանը: “Միասնական շտաբը քաղաքացիական ամուսնություն է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, ինչպես ժամանակին ամուսնանում էին բնակարան ստանալու համար”:
Իսկ մյուս կուսակցությունների համագործակցության մասով Հակոբյանը նշեց, որ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը նոր չէ:
Հակոբյանն անդրադառնալով այն հանգամանքին, որ նախագահները ստեղծել են կուսակցություններ ու ձգտում են հասնել իշխանության, նշեց, որ “Ժառանգությունը” խնդիր չի տեսնում դրանում, եւ ավելացրեց. “Իմաստ չունի պնդել, որ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի հետ ու հեռու է քաղաքականությունից”,-շեշտեց Հակոբյանն եւ ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածք որդեգրելը համարեց ընդամենը PR քայլ:
http://youtu.be/mvb3DaSNluY