Հոլիվուդի Փառքի արահետը համալրվեց եւս մեկ աստղով
Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն արժանացել է Հոլիվուդի Փառքի արահետում իր անվանական աստղն ունենալու պատվին:
Յոհանսոնն, ով վերջերս էկրան բարձրացած “Վրիժառուները” ֆիմի հերոսուհին է, հանդիսավոր արարողությանը ժամանել է նկարահանման հրապարակի զուգընկեր Ջերեմի Ռեների հետ:
“Երբ ինձ ասացին, որ ես արժանացել եմ անվանական աստղի Փառքի արահետում, ես մտածեցի, որ եկել է նաեւ իմ ժամանակը` սա ճանապարհ է դեպի “մեծ կյանք”, -տպավորություններով կիսվել է 27-ամյա դերասանուհին,-“այժմ ինչ էլ լինի, ես այստեղ եմ, եւ իմ ընտանիքը կարող է գալ այստեղ: Սա շատ հուզիչ նվեր է”:
Յոհանսոնը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են “Թարգմանության դժվարությունները”, “Մարգարտե ականջօղով աղջիկը”, “Վիկի, Քրիստինա, Բարսելոնա” եւ այլ ֆիլմերով: