22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ուրուգվայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:

Այցի ընթացքում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի  բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս: Լուիս Ալմագրոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին:

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ