Միասնական շտաբը ապահովում է ԲՀԿ-ի անօրինականությունը. Ռուբեն Հակոբյան /վիդեո/
“Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր Henaran.am-ի խնդրանքով պարզաբանեց միասնական շտաբի աշխատանքներին “Ժառանգության” մասնակցության հարցը:
“Նախատեսված էր ստորագրել համապարփակ փաստաթուղթ այդ շտաբի գործառույթների, ինչպես նաեւ վերահսկող մեխանիզմների մասին, եւ պետք է ստորագրվեր առաջին դեմքերի կողմից, եւ հաջորդ պայմանը` այս ընթացքում բացառվեին բարեգործությունները, ցավոք այս պայմանները չընդունվեցին, դրա համար մենք այդ շտաբում չկանք”,- շեշտեց նա:
“Միասնական շտաբը ընդամենը մի խնդիր է իրականացնում` ապահովել կոալիցիոն ուժերից մեկի` ԲՀԿ-ի հակաօրինական գործունեությունը”,- հայտարարեց Հակոբյանն ու հավելեց, որ “Ժառանգությունը չի մասնակցել ու չի մասնակցելու նման կեղծ շտաբների աշխատանքներին:
Արդյոք “Ժառանգությունն” ընտրության արդյունքներից դժգոհ լինելու դեպքում բոյկոտելու է արդյունքները եւ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ դուրս գալու փողոց,ի պատասխան Henaran.am-ի այս հարցին` Հակոբյանը նշեց . “Ժառանգությունն ապահովել է անկախ գնահատականի իրավունքը, եւ հայատրարել է, որ եթե ընտրությունները կեղծվեն եւ դրանք շատ ցցուն արտահայտվեն ընտրությունների արդյունքների վրա, Ժառանգությունը դուրս կգա հրապարակ ու ժողովրդի հետ կպայքարի իր քվեի համար”:
“Ժառանգական” փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ Henaran.amԲՀԿ-ի զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: