Նախընտրական չափալախ, թե դանակահարություն
Աժ թիվ 29 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վահագն Մարտիրոսյանի համախոհների եւ մասնավորապես վստահված անձի` Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ մայիսի 2-ին Լեռնապատի գյուղապետ` Վանո Եղիազարյանի մերձավորների կողմից բռնարարք է կատարվել: Այս մասին լրագրողներին ասել է թեկնածուն:
Նրա խոսքով, Իր համախոհների եւ համայնքի ընդդիմադիր բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում, գյուղապետի որդին դանակով հարվածել է համայնքի բնակիչ, ընդդիմադիր Նորիկ Թամարյանին:
Henaran.am-ի հետ զրույցում Լեռնապատի գյուղապետը հերքեց լուրը, նշելով, որ նման բան չի եղել, որ ոստիկանությունը զբաղվում է փաստով :” 19 ամյա տղաս բարեւեց Նորիկին, սա էլ հայհոյեց որդուս, ասաց` դու ով ես, որ ինձ բարեւում ես: Տղաս էլ նրան մի հատ չափալախեց, ասաց չես ամաչում, ես քեզ ինչ եմ արել : Հետո Նորիկը մի քանի հոգով հարձակվեց մեր տան ուղղությամբ, քարերով խփեցին: Հայրս հիվանդնացում ա, կողոսկորն է ջարդվել, 4-5 կար են դրել: Հիմա ով ա տուժել”,-հարցնում է գյուղապետ Վանո Եղիազարյանը: