14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ գործ, քիչ աղմուկ. ՀՀԿ առաջնորդը նոր միտք է շրջանառում

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ: Իր և իր գլխավորած կուսակցության անունից Հանրապետական կուսակցության նախագահը խոստացել է աշխատանք արդյունքի՛ համար և ո՛չ թե գովազդի:

“Ես ունեմ պարզ սկզբունք. շատ գործ, քիչ աղմուկ: Եվ ընդհանրապես, մեր փոքր երկիրը վերջին հարյուրամյակում այնքան աղմուկ է լսել, որ կբավականացներ մի քանի մեծ տերությունների”,-ասել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ մեր երկիրը կարոտ է լուռ, այսինքն՝ կենտրոնացած, խորասուզված աշխատանքի:

“Աղմուկը ուշ թե շուտ ցրվում է, մնում է գործը:

Ուրեմն՝ աշխատե՛նք, որ փոխենք:

Աշխատենք, որ փխրուն զինադադարը փոխենք ամուր խաղաղության:

Աշխատենք, որ անմշակ հողերը փոխենք այգիների:

Աշխատենք, որ մեր ողջ գրավոր ժառանգությունը թվայնացված վերադառնա մեր տները, և մենք վերադառնանք դեպի մեզ:

Աշխատենք, որ արտագաղթը փոխենք տունդարձի:

Աշխատենք, որ փոխվենք: Այլապես արժանի չենք լինի ավելի լավ Հայաստանի:

Աշխատենք, որ մեր զավակների ուսերին չբարդենք մի նոր բեռ:

Աշխատենք, որ մեր աչքերով տեսնենք ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար»,-Աջափնյակի բնակիչների հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀԿ նախագահը:

Նշելով, որ ընտրարշավը մոտենում է եզրագծին, Սերժ Սարգսյանն ասել է, թե ուրախ է մեր երկրի բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք լիարժեք հնարավորություն ունեցան իրենց ծրագրերն ու ծառայություններն առաջարկել մեր քաղաքացիներին:

Նա նաև շնորհակալություն է հայտնել թե՛ ընտրողներին, թե՛ ընտրվողներին այն խաղաղ ու հանգիստ պայմանների համար, որ այս ընթացքում տիրում էին մեր երկրում: «Մենք վաղուց ընտրության չենք գնացել առանց ավելորդ լարվածության: Գոհ եմ, որ մենք վերջապես հիմք ենք դնում ընտրարշավի և քաղաքական մրցակցության նոր ավանդույթների: Համոզված եմ, որ Հայաստանում մեծացող սերունդները դեռ քաղելու են դրանց պտուղները”,-ասել է Հանրապետականի նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մեր երկրում առկա խնդիրների լուծման գործում բոլորի ջանքերի համատեղումը: Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այո՛, հզոր և առաջատար քաղաքական ուժ է և կատարում է իր առաքելությունը, բայց ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող ապահովել այն բարձր նշաձողը, որ ինքներս սահմանել ենք միասին իբրև հասարակություն, և դա հասկանում են Հայաստանի քաղաքացիներն ու ողջ հայությունը:

ՀՀԿ նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս Հանրապետականը հետևողականորեն քայլեր է ձեռնարկելու յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելու համար:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ