10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Ահազանգ.կոմունիստները պեռաշկի ու կիսել են բաժանում …

Քվեարկության գործընթացի կեսից ավելին արդեն անցյալում է: Թեժ  իրադարձությունների ու ահազանգերի համատեքստում, երբ անընդմեջ շրջանառվում են մի քանի քաղաքական ուժերի անուններ, ոմանք լարվածությունը թոթափելու եւ փոքր-ինչ թարմություն հաղորդելու համար սկսել են ‘’թողարկել’’ ընտրակաշառքի հումորային տարբերակներ. ’’ Ահազանգ. Կոմունիստները մեր թաղամասում պեռաշկի ու կիսել են բաժանել’’:

Հարուցվել է քրգործ` ԲՀԿ-ական շտաբի պետի նկատմամբ

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից, ոստիկանության Շենգավիթի բաժնում մայիսի 6-ին, հաղորդում էր ստացվել,  որ Ներքին Չարբախում ընտրակաշառք  են բաժանում: Ըստ դիմումատուի, իրենց  թաղամասի ԲՀԿ շտաբի պետը վերցրել է իր եւ իր կնոջ անձնագրային տվյալները եւ առաջարկել   20 հազար դրամ ընտարակաշառք: Միաժամանակ շտաբի պետը հորդորել է քվեարկել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության, իսկ մեծամասնականով` ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի […]

Ընտրողների մոտ ակտիվություն է նկատվում.փորձագետ

Հանրապետությունում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է  ընտրողների 35,54-ը: Արդյոք դա նկատելի ակտիվություն է, եթե համեմատելու լինենք նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ: Henaran.am-ի խնդրանքով այս հարցին պատասխանեց ՀՀ ԿԸՀ անդամ Արտակ Մելիքսեթյանը: ‘’Դա անշուշտ ակտիվություն է, բայց չի կարելի ասել` աննախադեպ ակտիվություն է: Եթե համեմատելու լինենք նախորդ խորհրդարանական ընտրությունների նույն ժամանակահատվածի հետ, ապա այն ժամանակ քվեարկել է […]

Մինչ բոլորը խառն են խորհրդարանականով, Քոչարյանը պատրաստվում է նախագահականի՞ն

Ֆեսյբուքում ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի էջը՝ «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» անվամբ։ Ֆեյսբուքահայերը սա համարում են նախագահական ընտրությունների համար սկսված քարոզչություն եւ դատապարտում են երկրորդ նախագահի այդ քայլը․ Արա Հարությունյանը, մատնանշելով ֆեյսբուքյան այս էջը, գրում է․ «Ժողովուրդ նայեք ֆեյսբուքում ինչա հայտնվեեեեեեեեեեեեեեեեեեեեել: https://www.facebook.com/Kocharyan.FanClub մարդա մեկն աչքիս ուզումա հետ գա, քարոզարշավա սկսում, նախագահականինա վերապատրաստվում ու ամենասարսափելին էնա, […]

Պուշկինի դպրոցում տեղակայված տեղամասային կենտրոնում 2 անճշտություն է գրանցվել

Պուշկինի դպրոցում տեղակայված թիվ 10/26 տեղամասային կենտրոնում գրանցված 15/15 ընտրողներից ժամը  16-ի դրությամբ քվեարկել է մոտ  570 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահ  հանրապետական Մարիետա Մատղաշյանը   Henaran.am-ի թղթակցին փոխանցեց, որ քվեարկությունն ընթանում է խաղաղ, բնականոն հունով: Որեւէ արտառոց երեւույթ կամ խախտում չի գրանցվել: Միայն ցուցակների հետ կապված եղել են 2 անճշտություններ, որոնք շտկվել են, կազմվել է համապատասխան […]

Iditord-ը ենթարկվեց հաքերային հարձակման. պատասխանատուների կոչը

Iditord կայքը ենթարկվեց հաքերային հարձակման․ կայքն այժմ չի գործում։ Կայքի համանուն բլոգը տարածել է հետեւյալ հայտարարությունը․ “Մայիսի 5-ին, երեկոյան, ժամը 22-ին iDitord.org կայքի վրա սկսվել է DoS  հարձակում, որի հետեւանքով կայքը մոտ կես ժամ չի գործել։ Agnian ընկերության կողմից շտապ միջամտության շնորհիվ հարձակման ազդեցությունը կանխվել է։ Հարձակումը կատարվել է մեկ IP հասցեից (Ուկրաինայից), որը ստեղծել է […]

ԲՀԿ-ական կաշառք բաժանողին բե՞րման են ենթարկել

Ինչպես տեղեկացրել էր  Henaran.am-ը Շենգավիթի վարչական շրջանի  Մայիսի 9-ի փողոցում  քվեարկության օրը կաշառք էին բաժանում: Որոշ տեղեկությունների համաձայն, ընտրակաշառք բաժանողը ձերբակալվել է եւ կաշառքը բաժանվում էր ի օգուտ ԲՀԿ-ի: Ոստիկանությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին ձերբակալության մասին լուրը, միայն ասացին,  որ ճշտվում են փաստերը: Փորձեցինք գլխավոր դատախազությունից ճշտգրտումներ ստանալ, բայց մամուլի խոսնակը այդպես էլ չպատախանեց Henaran.am-ի […]

” ՀԱԿ-ն էլ հասկացավ, որ շտաբը իրանց գցելա… “

Ըստ ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների՝ ձերբակալվել է եւս մեկ ԲՀԿ-ական՝ կաշառք բաժանելու համար։ Օգտատեր Անդրանիկ Թադեւոսյանը մոտ 15 րոպե առաջ կատարել է հետեւյալ գրառումը․ “Նոր ընկերս զանգեց, ասում ա իրենց ընտրատարածքում նոր մի հոգու ձերբակալել են ընտրակաշառք բաժանելու համար: Ձերբակալվածը նրա խոսքերով ևս ԲՀԿ-ից էր”։ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» դաշինքի ցուցակում ընգրկված Իզաբելլա Աբգարյանն այս գրառմանը […]

Քյաբաբային կոմբինացիա ընտրատեղամասում` փողի դիմաց լավաշ… /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցը շարունակում է թարմ տեղեկատվություն հաղորդել մայրաքաղաքի տեղամասային կենտրոններից: Շենգավիթ համայնքի թիվ 8/32 տեղամասում Henaran.am-ի տեսախցիկն ուշագրավ կադրեր է ֆիքսել: Նախ, այստեղ ընտրողների մեծ կուտակումներ էին առաջացել: Ժամը 2-ի դրությամբ ընտրատեղամասում քվեարկողների թիվը գերազանցում էր ԸՕ-ով սահմանված 15-ը: Մեր նկարահանման պահին թիվ 8/32 տեղամասային կենտրոնում էին նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի անդամները, որոնք նույնպես արձանագրեցին կուտակումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի