” ՀԱԿ-ն էլ հասկացավ, որ շտաբը իրանց գցելա… “
Ըստ ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների՝ ձերբակալվել է եւս մեկ ԲՀԿ-ական՝ կաշառք բաժանելու համար։
Օգտատեր Անդրանիկ Թադեւոսյանը մոտ 15 րոպե առաջ կատարել է հետեւյալ գրառումը․ “Նոր ընկերս զանգեց, ասում ա իրենց ընտրատարածքում նոր մի հոգու ձերբակալել են ընտրակաշառք բաժանելու համար: Ձերբակալվածը նրա խոսքերով ևս ԲՀԿ-ից էր”։
«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» դաշինքի ցուցակում ընգրկված Իզաբելլա Աբգարյանն այս գրառմանը մեկնաբանել է հետեւյալ կերպ․
“Զզվում եեեեեեեեեեեեեեեեեեեմ սրանցից: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր դիրքորոշումը ճիշտ էր. չարիք են կոալիցիոն 3 ուժերը”։
Արմեն Հակոբյան ֆեյսբուքյան օգտատերը պատասխանել է․ “Բելլա ջան, ո՞ր կոալիցիան նկատի ունես, կարո՞ղ է՝ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ “շատաբային կոալիցիան”: Հա, Հմայակին չմոռանամ”։
Իզաբելլա Աբգարյանը շարունակում է քննարկումը՝ նշելով․ “Կարծում եմ, ՀԱԿ-ն էլ արդեն հասկացավ, որ շտաբը իրանց գցելա..”։